Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 29 » Մացցարի.Նույնիսկ չխնդրեք ինձ չխաղացնել Պալասիոյին մեկնարկում
22:35
Մացցարի.Նույնիսկ չխնդրեք ինձ չխաղացնել Պալասիոյին մեկնարկում

Վալտեր Մացցարին Սամպդորիայի դեմ խաղից առաջ հարցազրույց է տվել Il Secolo XIX-ին:

«Ես Սամպդորիայում անցկացրել եմ 2 հիանալի տարի, ես սերտ կապի մեջ եմ ակումբի խաղացողների և երկրպագուների հետ: Այդ 2 տարում մենք շատ լավ խաղացինք և հասանք կարևոր նպատակների: Եթե մեզ ուղեկցեր հաջողությունը, մենք ավելի շատ հաջողություններ կունենայինք»:

Ինտերի վերաբերյալ Մացցարին նշել է.«Նույնիսկ չխնդրեք ինձ չխաղացնել Պալասիոյին մեկնարկում: Ես ոչ միայն այդպես կվարվեմ, այլ նաև կխնդրեմ նրան անել հնարավորը, որ մենք հաղթենք: Ինտերը նվեր է ինձ համար:  ես գործին մշտապես մոտենում եմ պրոֆեսիոնալիզմով: Այսօր նրանք ինձ համար մրցակիցներ են»:

Սամպդորիայի նոր գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչի վերաբերյալ Մացցարին նշել է.«Դեռ այդքան էլ ծանոթ չեմ նրա մարտավարության և մեթոդներին: Այսօր նախատեսում եմ ավելի լավ ուսումնասիրել նրա աշխատանքը: Մինչ նրա գալն էլ թիմը ցուցադրում էր լավ մարզավիճակ, իսկ այժմ նոր մարզչի նշանակումը կբարձրացնի նրանց ոգին: Այսպիսի իրավիճակներում թիմերը մշիտ էլ ցուցադրում են մի քանի հիանալի խաղ նոր մարզչի հետ: Այնպես որ, մեզ համար նրանց հետ հանդիպումը ոչ այնքան լավ հատվածում է»:

Աղբյուր` Il Secolo XIX
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 957 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 ashxen91   (30.11.2013 02:44) [Материал]
urish tarberak chunenq el, palacion miak huysna mer

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz