Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 24 » Մացցարի. Պետք է ցույց տանք մեր խաղը...
01:11
Մացցարի. Պետք է ցույց տանք մեր խաղը...

Ա սերիան վերադառնում է միջազգային ընդմիջումից: Այս տուրում Ինտերը կհուրընկալվի Բոլոնիային: Վալտեր Մացցարին ինչպես միշտ հերթական հանդիպումից առաջ մասնակցել է մամուլի ասուլիսի.

«Կան մի շարք գործոններ, որոնք դուք պետք է պահեք ձեր մտքում միջազգային ընմիջումիմց հետո: Խաղացողները կարող են որոշ չափով կորցնել իրենց մարզավիճակն այդ ընթացքում: Բոլոնիան ունի բարձր որակավորոմ ունեցող խաղացողներ, որոնցից են Դիամանտին, Բյանկին, Կոնեն և Պացիենցան: Նրանք շատ լավ թիմ ունեն, մենք պետք է ուշադիր լինենք: Եթե մենք կարողանանք ցույց տալ մեր խաղը, մենք կհասնենք լավ արդյունքի»:

Ակումբում փոփոխությունների վերաբերյալ մարզիչը նշել է.«Ակումբում կատարվողը կարող է լինել ռիսկային, դա ճիշտ է, սակայն ոչ ինձ համար: Հնարավոր է խաղացողների ենթագիտակցությունում, սակայն ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որ նրանք ճիշտ տրամադրվեն: Մենք մշտապես աշխատում ենք այն բանի վրա, որ միշտ վստահ լինենք սեփական ուժերի վրա»:

Ակումբի նոր նախագահի և սեփականատերի վերաբերյալ Մացցարին նշել է.«Տոհիրը հիանալի տպավորություն թողեց: Նա իմ մասին գիտեր ամեն ինչ, իսկ իմ հասցեին նրա գովասանքը չի կարող չուրախացնել: Սակայն, ես և թիմը կենտրոնացած ենք միայն թիմի առաջիկա խաղի վրա: Ինձ ուրախացրեց ակումբը ղեկավարելու նրա ունակությունըլ Բոլորը պետք է աշխատեն բացառապես թիմի կարիքների համար: Մեր նոր սեփականատերը մտածում է նույն կերպ, ինչ ես»:

Մարզչին հարցրեցին նաև խաղացողների ֆիզիկական վիճակի մասին և առաջին հերթին Կամպանյերոյի մասին.«Ես պետք է գնահատեմ` որքանով է նա պատրաստ խաղալ: Մարզման ընթացքում կերևա ներկայիս մարզավիճակը: Միլիտոյի վիճակը լավանում է, սակայն ավելի ճիշտ կլինի չնշել նրա վերադարձի ժամկետ: Նա լավ է, սակայն չի մարզվում ընդհանուր խմբի հետ: Սամուելը խնդիր ունի մկանների հետ, սակայն չեմ կարծում, որ դա երկար կտևի: Իկարդին վերականգնվում է վիրահատությունից հետո: Նա վերականգնողական կուրսեր է անցնում, սակայն ես տեղյակ չեմ, թե որքան դա կտևի»:

Վերջապես, Մացցարին խոսել է իր և Ժոզե Մոուրինյոյի համեմատության մասին.«Մոուրինյոն հիանալի մարզիչ է, պետք է նայել միայն նրա ռեկորդներին: Եթե ինչ-որ մեկը տեսնում է մեր միջև ընդհանուր բան, դա պետք է հաճելի լինի, սակայն յուրաքանչյուր մարզիչ առանձնահատուկ է: Բոլոր մարզիչները տարբեր են»:
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1069 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 tiko11   (24.11.2013 03:47) [Материал]
Militon u Icardin erb piti het gan Palacion merav menakov dem@ dem@ paxat anelov

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz