Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 10 » Մացցարի. Խաղացողները պետք է սովորեն Զանետտիից
13:27
Մացցարի. Խաղացողները պետք է սովորեն Զանետտիից

Վալտեր Մացցարին Լիվորնոյի նկատմամբ տարած վստահ հաղթանակից հետո նշել է.

Զանետտիի մասին.«Ես Զանետտին ասացի այն ամենը, ինչ մտածում եմ նրա մասին դեռ հանդերձարանում: Նա համաշխարհային մակարդակի խաղացող է: Դուք` բոլորդ, այսօր կարող էիք համոզվել դրանում: Այն 10 րոպեն, որ նա խաղադաշտում էր, բավական էր թիմին հանգստություն և վստահություն հաղորդելու համար: Դժվար է հիշել խաղացողներ, որոնք այսպիսի վնասվածքից հետո, այսպիսի տարիքում, այսքան արագ կարողացել են վերականգնվել: Սա անհավանական է»:

Նախագահի մասին.«Նախագահը մեզ հետ էր ամբողջ օրվա ընթացքում: Սկզբում նա եկավ մարզմանը. երևում էր, որ հաճույք էր ստանում: Մենք չենք նկատում տարածություն խաղացողների և նախագահի միջև, որի մասին ընդունված է խոսել: Նա եկավ հանդերձարան խաղից առաջ և հետո: Նրա համար դա սովորական է»:

Խաղի մասին.«Եթե ազնիվ լինենք, ես բարձր եմ գնահատում Լիվորնոյի խաղը: Ես այդ մասին արդեն ասացի մարզիչ Նիկոլեին: Նրա խաղացողները գտնվում են հիանալի ֆիզիկական վիճակում: Նրանք մեզ համար շատ դժվարություններ առաջացրին: Մեզ մոտ շատ բաներ չէին ստացվում մրցակցի կիսադաշտում: Հաշվի առնելով` մեր վերջին հանդիպումները` ես ակնկալում էի մեր կողմից ավելի լավ խաղ, սակայն մենք որոշ չափով ուժասպառ էինք եղել: Ինչ վերաբերում է դրական կողմին, մենք կանգնեցնում էինք մրցակցի գրեթե բոլոր գրոհները` չթողնելով, որ դրանք հասնեն հարվածների մեր դարպասին»:

Յուվենտուս-Նապոլի խաղի մասին.«Հավատացեք, ես ուշադրություն չեմ դարձնում մյուս թիմերին, ես այլ խնդիրներ ունեմ: Ես տեսնում եմ, որ իմ խաղացողներ շարունակում են կատարելագործվել, նրանք են Թայդերը, Կովաչիչը: Իմ բոլոր խաղացողները պետք է սովորեն Զանետտիից. բավական է միայն նայել նրան և հասկանալ, որ կարելի է փոխել խաղի ընթացքը 9 րոպեում»:

Կովաչիչի մասին.«Մատեոն շատ երիտասարդ է, նա պետք է սովորի լինել ավելի պրագմատիկ. դա կգա ժամանակի ընթացքում: Նա խելացի տղա է: Կովաչիչը սիրում է պահել գնդակն այն ժամանակ, երբ պետք է գնահատի ազատ տարածքները ` փոխանցում կատարելու համար: Ռիկին այսօր ցույց չտվեց իր լավագույն խաղը, ինչպես և Գուարինը: Ֆրեդին ևս սիրում է գնդակ պահել: Նրանք շատ տաղանդավոր տղաներ են և նրանք ունեն մեծ ներուժ առաջընթաց ունենալու համար»:

Աղբյուր` Sky Sport Italia
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1016 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 Artur   (10.11.2013 19:51) [Материал]
կովաչիչի ու մանավանդ գուարինի հետ կապված լրիվ համաձայն եմ

1 tiko11   (10.11.2013 14:46) [Материал]
Kovacic inch vor ira xax chi karum cuyc ta vonc vor kara...

Zanettii masin aseln angam petq chi verji 10 ropen amen inch asec

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz