Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 11 » Մացցարիի ամբողջական հարցազրույցը Պինցոլոյից
21:45
Մացցարիի ամբողջական հարցազրույցը Պինցոլոյից

Այսօր Վալտեր Մացցարին առաջին հարցազրույցն է տվել Պինցոլոյի մարզական ճամբարից:FcInter.am-ը ներկայացնում է Ինտերի մարզչի ամբողջական հարցազրույցը.



Որո՞նք են առաջին զգացումները, որ ստացաք Ինտերից: Ինչպե՞ս են խաղացողները մարզվում:

''Ես շատ առանձին զրույցներ եմ ունեցել, որ ես սովոր եմ ունենալ խաղացողների հետ, բայց ես դեռ 4-5 խաղացող ունեմ, որոնց հետ դեռ չեմ զրուցել: Մինչ կխոսեմ թիմի մասին, ես կցանկանայի ծանոթանալ խաղացողների անհատականությունների հետ: Այն զրույցները, որ ունեցել եմ, գերազանացել են բոլոր սպասումները, ես զգում եմ, որ աշխատում եմ լուրջ և պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների հետ, ովքեր ցանկանում են ուղղել անցած մրցաշրջանի անհաջողությունները: Սա լավ հիմք է սկսելու համար, քանի որ մեզ լավ մոտիվացիա է հարկավոր: Մենք` մարզիչներս, պետք է տակտիկական կողմն ապահովենք թիմի, բայց չպետք է մոռանալ նաև պահել խաղացողների մոտիվացիան: Եթե խաղացողները չունեն մոտիվացիա, մենք պետք է գնանք ավելի խորը, դրանք գտնելու համար: Բայց այս դեպքում դրա կարիքը չկա, այս  տղաների մոտ մոտիվացիան արդեն շատ բարձր է'':

Ի՞նչ կասեք այն անվան մասին, որ ձեզ տվել են լրատվամիջոցները` ''Երկաթյա Գեներալ''.

''Ես արդեն 13 տարի է աշխատում եմ և երբեք այդ հարցն ինձ չեն տվել: Այնուամենայնիվ, դա լրագրողների աշխատանքի մի մասն է, այդպես ասել: Ես այն եմ, ինչ կամ: Ես ցանկանում եմ վստահ լինել, թե ինչ եմ ասում, նախքան դուրս կգամ հավասրակշռությունից: Համապատասխանաբար, ես գտնում եմ, որ հազվադեպ եմ սխալվում: Խացաղոները կտան ամեն ինչ, ինչպես բոլոր նախկին թիմերում, որ ես մարզել եմ'':

Ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները Լավեսսիի և Զունիգայի հետ.

''Ես հարգում եմ կանոնները, ինչպիսին նրանք կան: Տրանսֆերայի շուկայի մասին ես կխոսեմ միայն ակումբի հետ: Ես հարգում եմ ձեր աշխատանքը, որպես լրագրողների, ինչպես ևս հարգում եմ Աուզիլիոյի, Բրանկայի և նախագահի կանոնները: Նրանք ցանկանում են, օրինակ, երբեք ոչինչ չասել շնորհանդեսների և թիմի դասավորության մասին: Ես ասյտեղ եմ, որպեսզի խոսեմ տեխնիկայի և տակտիկայի մասին, Մյուս տնօրեններն այստեղ են, որպեսզի խոսեն, թե ինչ է պատրաստվում անել ակումբը: Ես ցանկանում եմ մարզել լավագույն խաղացողներին, դա բնական է: Նրանք կպատասխանեն ձեր հարցերին տրանսֆերայի շուկայի վերաբերյալ և կտան լավագույն պատասխանները'':

Թոփ խաղացող կգա՞, թե ոչ.

''Ես արդեն ասել եմ, եթե այդ խաղացողներից որևէ մեկը ժամանի, ես գոհ կլինեմ: Բայց դա ինձնից կախված չէ: Երեք երկրպագուներից մեկն ինձ հարցրեց Սկուդետտոյի մասին, ես պատասխանեցի, որ նա ինձ պետք է ժամանակ տա: Դա ժամանակի խնդիր է, ես ցանկանում եմ ստանալ առավելագույն արդյունք այս թիմում:  Ես այդպիսի հայտարարություններով հանդես չեմ եկել, ես չեմ ցանկանում, որ մենք այլ ակումբների մասին մտածենք: Ես ցանկանում եմ դրական ֆուտբոլ խաղալ` թիմի հետ, որը երբեք չի հանձնվում և ունի անհատականություն: Ես խոստանում եմ ձեզ վերաբերմունք, այնուհետև մենք կտեսնենք, թե որքան հեռուն կարող ենք գնալ'':

Թոհիրի հետ բանակցությունները, դուք խոսե՞լ եք նախագահի հետ.

''Ես կրկնում եմ, ամեն ինչ ինչ Ինտերի բարօրության համար է, ողջունելի է: Նախագահը շնորհակալություն է հայտնում ինձ, որ երբեք ոչինչ չեմ հարցնում, ես վստահում եմ նրան: Այժմ ես ցանկանում եմ, որ այս թիմը վերադարձնի իր մաքսիմալ արժեքը'':

Խոսակցություններ են գնում կարևոր վաճառքների մասին, ինչպես Ռանոկկիան և Գուրաինը: Ռիսկ կա՞, որ այս խաղացողները այլ ակումբում կշարունակեն կարիերան.

''Եթե նրանք այստեղ են, դա նշանակում է, որ ես պետք է գնահատեմ ամեն ինչ: Որոշ պաշտպաններ ֆիզիկական խնդիրներ ունեին անցած մրցաշրջանում, բայց այժմ նրանք մարզվում են: Խաղադաշտում, ես ասել եմ, որ պետք է աչալուրջ լինենք խաղացողների ֆիզիկական վիճակին, որպեսզի խուսափենք անցած մրցաշրջանի վնասվածքներից: Այս տարի մենք չենք մասնակցում նույնիսկ Trofeo TIM -ին, քանի որ ես ցանկանում եմ հաստատել խաղադաշտում աշխատանքը, տակտիկական և տեխնիկական հարցերը: Ես հանդիպել եմ Ինտերին որպես հակառակորդ, բայց այժմ միանգամայն այլ է'':

Կարո՞ղ է Սկուդետտոն լինել իրական նպատակ.

''Նույնիսկ ֆուտբոլը պետք է գնահատվի, տրանսֆերների և այլ հարցերի տեսանկյունից: Ես ցանկանում եմ, որ իմ թիմը հստակ դիմագիծ ունենա, և տակտիկական միտքը, որ գալիս է իրենց մարզիչների անվտանգությունից, կախված նրա փորձիձ, ես միշտ հասնում եմ իմ նպատակներին: Ես կարծում եմ, խաղացողները վստահում են ինձ: Ես միշտ մտածում եմ առաջիկա խաղի մասին, այն որը արժե 3 միավոր: Ժամանակի ընթացքում կարող ենք ավելի հստակ վերլուծություն անել'':

Որքա՞ն ժամանակ է հերկավոր, որ մինչ մենք կտեսնենք Մացցարրիի Ինտերը.

''Ես չեմ կարող ձեզ ժամանակ ասել, դա հնարավոր չէ: Հստակ գաղափարներ կարելի է անմիջապես տեսնել, գեղեցիկ խաղ, հարձակվողներ, որ վազում են ճիշտ ժամանակին և այլ այսպիսի բաները կլինեն ավելի ուշ: Ես չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար, դա կախված է նաև նրանից, թե ինչպես կպատասխանի թիմը, մենք այդ մասին ավելի ուշ կխոսենք'':

Ինչպե՞ս է ընթանում Կիվուի վերականգնումը.

''Ես հետևում եմ նրա վերջին օրերին, նա լավ է զգում իրեն և ցանկանում է փորձել անել դա: Նա նույնպես շատ լավ է մարզվում մինչ այժմ, ինչ կլինի վաղը, չեմ կարող ասել'':

Զանետտին ասում է, որ դուք կարող եք դառնալ Ինտերի թոփ ձեռքբերումը: Ի՞նչ կասեք այդ մասին.

''Գործողույթունննրը պետք է խոսեն: Այնուհետև բոլորը կիմանան, թե ինչ են ուզում: Կարևորն այն է, որ իմ խաղացողները տեսնեն ինչպես Զանետտին: Մարզիչները, որոնք լավ են ճանաչում խաղացողներին, նրանք են, ովքեր շատ են աշխատում խաղադաշտում, և ես շատ հպարտ եմ, որ Զանետտին այդպիսի բան է ասել'':

Կարո՞ղ է արդյոք Տևեսը մեծ նշանակություն ունենալ առաջնության համար.

''Ինձ իրականում չի հետաքրքրում, թե ինչ են անում մյուսները: Նա մեծ խաղացող է, անցած տարի Բալոտելլին եկավ, նա նույնպես մեծ խաղացող է: Առաջնությանը պետք են որոշակի խաղացողներ: Իհարկե, եթե թիմը ցանկանում է լինել լավագույնը, պետք է ունենա այդպիսի խաղացող, սակայն ավելի կարևոր է ունենալ թիմ, որը կաշխատի խաղացողի համար: Այս պահին ես կենտրոնացած եմ միայն Ինտերի վրա, քանի որ թիմը պետք է ստեղծի խաղացողին: Նույնիսկ Կավանիին ես միշտ ասում էի, որ նա նույնպես հիանալի խաղացող է, բայց դա թիմի շնորհիվ է, որ նա կարող է այդքան գոլ խփել: Նա Նապոլիի հետ մեկ խաղի ժամանակ ավելի շատ գոլ կարող էր խփում, քան հավաքականում'':

Զունիգան այն խաղացողն է, ով հիմանակնում ձեզ մոտ է մեծացել, ցավալի չի՞ լինի նրան տեսնել Յուվենթուսում.

''Երբ նա եկավ Սիենայից, նրան սուլում էին, քանի որ մարդիկ մտածում էին, որ նա արժանի չէ Նապոլիում խաղալու, այսօր նա արդեն հիանալի խաղացող է'':

Ինչպե՞ս և ե՞րբ Լաքսալտը և Դունկանը կգնահատվեն ձեր կողմից.

''Ես կխոսեմ Աուզիլիոյի հետ մոտակա օրերին և կտեսնեմ, թե ինչ ենք անելու'':

Ի՞նչ սպասումներ ունեք Իկարդիից և Բելֆոդիլից: Նրանք կարո՞ղ են համեմատվել Կավանիի հետ.

''Պոտենցիալ միանշանակ կա, և Ինտերը զգալի ներդրում է կատարում նրանց համար: Այնուհետև, դա արդեն իմ աշխատանքն է, օգնել նրանց  բարձրացնել իրենց որակները և կարգավորել այն ճնշումը, որ կզգան նրանք Ինտերում խաղալիս: Ես կխոսեմ նրանց հետ և խնդրում եմ բոլորին, որ ցուցադրեն այն համբերատարությունը, որն անհրաժեշտ է այս երիտասարդներին աճելու համար: Այնուհետև կտեսնենք, հնարավորություն կա արդյոք, որ նրանք կդառնան թոփ խաղացողներ'':

Այսօրվա մարզմանը դուք խաղում էիք 3 պաշտպանով տակտիկայով: Դա առաջին տակտիկական ընտրությո՞ւնն է թիմի համար.

''Ես կաշխատեմ տարբեր մարտավարություններով, այսօր մենք աշխատեցինք 3-5-1-1-ով, բայց մենք աշխատում ենք նաև 3-4-2-1-ի և այլ սխեմաների վրա, և ես չեմ ցանկանում որևէ մեկին ասել որևէ նախապատվունթյան մասին: Ես խաղացել եմ 4-3-3, որպիսի հակագրոհների զոհ չդառնամ, որը վնասազերծում է մեր խաղի ծրագիրը: ժամանակակից ֆուտբոլում շատ է լրտեսությունը և դու պետք է պատրաստ լինես փոխել տակտիկան խաղի ընթացքում'':

Արդյոք թիմն այս պահին ամբողջակա՞ն է.

''Ես չեմ խոսի տրնասֆերների մասին: Ես 22 խաղացող ունեմ, և կան դիրքեր, որոնք լրացման կարիք ունեն: Մենք կարող ենք ավելի լավ կազմ ունենալ: Այնդուհանդերձ, մեզ պետք է ևս մեկ վինգեր: Երբ ես կգնահատեմ բոլոր ֆուտբոլիստներին, ես կկարողանամ ասել, ինչը կարող ենք բարելավել'':

Կովաչիչն պաշտպանողական ոճի փլեյմեյքե՞ր է, թե՞ ավելի շատ Համշիկի նման.

''Դա այն խաղացողն է, ում ես տեսել էի հեռվից, բայց ես նրա հետ չեմ խաղա այն դիրքում, որտեղ մարզում էի այսօր առավոտյան: Նա պետք է խաղա ավելի առաջ խաղադաշտում, որպիսի կարողանա ցուցադրել իր բոլոր որակները: Նա պետք է գոլեր խփի, հարվածի և խոր անցումներ կատարի: Նա արդեն ցուցադրում է իր լավագույն որակները'':

Ի՞նչ կարծիքի եք Նագատոմայի մասին.

''Ես դեռ ժամանակ չեմ ունեցել նրան տեսնել խաղադաշտում, մենք միայն հասցրել ենք ողջունել միմյանց, բայց ես նրան շատ եմ հավանում: Ես կմարզեմ նրան և կգնահատեմ նրա որակները, ճիշտ այնպես, ինչպես բոլոր խաղացողներինը'':

Inter.it - Fcinternews.it

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1015 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 ashxen91   (11.07.2013 23:21) [Материал]
Mazzarrin shat lava patasxanum, bayc voch mi harci chpatasxannec, lragroxneri gorcy djvara linelu ira het lol lol

2 tiko11   (11.07.2013 23:06) [Материал]
Mazzarin toxuma lurj, vstah u hstak mardu tpavorutyun... tesnenq mnuma xaxadashtum tenanq INterin , irakan Interin

1 JuveMilanZerotituli   (11.07.2013 22:27) [Материал]
shat hetaqrqir er,

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz