Գլխավոր էջ » 2013 Հունիս 6 » Մացցարիի մամլո ասուլիսը, որպես Ինտերի գլխավոր մարզիչ
21:47 Մացցարիի մամլո ասուլիսը, որպես Ինտերի գլխավոր մարզիչ |
FcInter.am-ը Ձեզ է ներկայացնում Ինտերի նորանշանակ մարզիչ Վալտեր Մացցարիի մամլո ասուլիսը: - Ահա արդեն 10 տարի է ինչ Դուք աշխատում եք Ա Սերիայում առանց պաշտոնանկ լինելու: Բնութագրեք Ձեզ ինչպես մարզիչ, ինչո՞ւմ է կայանում Ձեր գաղտնիքը: "Նախ ցանկանում եմ ողջունել բոլորորին: Ես չունեմ ոչ մի գաղտինքներ, 12 տարիների ընթացքում ես մարզչի կարիերա եմ ստեղծել, հարգելով կանոնները, խաղացողներին և բոլոր նրանց ովքեր աշխատել են նրանց հետ: Ֆուտբոլում հաջողությունը, որն ի ուրախություն շատ մոտ է ինձ, կարող է լինել միայն զոհաբերությունների շնորհիվ, առանձնացնելով բոլոր մանրուքները: Ֆուտբոլը դա սպորտ է, բայց մեր ժամանակներում անպիսի բարձր մակարդակով են խաղում, որ ես մտածում եմ, որ այս հիմնական հատկանիշները գրեթե նույն չափ կարևոր են, ինչքանով ֆուտբոլիստների և մարզչի կարողությունները: Առաջ անցնելով, կարող եմ ասել, որ խաղացողները ճանաչում են ինձ, առաջին հերթին որպես մարզիչ, ով շատ ժամանակ է տրամադրում մարտավարությանը` փորձելով թիմին բերել կարգի: Նայելով իմ կարիերային` ես մտածում եմ, որ եղել է ժամանակ, որ ինձ հաջողվել է դա անել մեծ հաջողությամբ, իսկ երբ ինձ դա ոչ այդքան էր հաջողվում, տարբեր թիմերի խաղաոճ եմ ներգրավում, որտեղ ես աշխատել եմ: Այսօրվա ֆուտբոլում, հենց այդպիսի ֆուտբոլ է քարոզում Ինետրը, պետք է լինել ուժեղ ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև լինել պատրաստ հոգեբանորեն, դա շատ կարևոր է իմ թիմերի համար: Առաջինը, որ ես ասում եմ իմ խաղացողներին առաջին օրերին` մարզումները շատ կարևոր են, բայց ձեր մոտ պետք է լինի իսկապես լուրջ արդարացում, որպիսի բաց թողնեք այն: Եթե ֆուտբոլիստը իսկապես տաղանդավոր է, նա կապացուցի, որ նա լավն է մյուսներից խաղադաշտում:" - Վալտեր, Դուք թողեցիք Նապոլի ակումբը, որը մասնակցում է Չեմպիոնների Լիգային, Դուք նաև ունեցել եք հետաքրքիր առաջարկ Ռոմայից, իսկ ինչո՞ւ ընտրեցիք հենց Ինտերը: "Ես կցանկանայի ամբողջովին պարզաբանել իրավիճակը, քանի որ շատ ասեկոսներ էին պտտվում, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Իմ որոշումը` թողնել Նապոլին, կախված չէր արտաքին գործոններից: Ես որոշել էի լքել ակումբը դեռ մրցաշրջանի սկզբին, բոլորը այդ մասին գիտեն: Անցած ամառ ակումբը ինձ առաջարկել էր երկարաձգել պայմանագիրը, բայց ես մերժեցի, քանի որ ինձ չէր հերիքում մոտիվացիան: Ես դա բացատրել եմ Ռոմայի խաղից հետո: Ես լքել եմ ակումբը ոչ հանուն Ռուսաստանի և ոչ հանուն Ինտերի: Եթե ինձ ոչ մի հետաքրքիր առաջարկ չլիներ, որն ինձ չհետարքրեր, ես արձակուրդ կվերցնեի: Իսկ այսպես ես ունեի շատ առաջարկներ, այդ թվում նաև Ինտերից և անձամբ նախագահը ցանկանում էր հանդիպել ինձ հետ: Դա ինձ շատ տպավորեց: Այդ իսկ պատճառով ես սկսեցի նոր էջ Ինտերի հետ: Ես սա ևս մեկ անգամ եմ կրկնում, որպեսզի մարդիկ այլ բաներ չմեկնաբանեն:" |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5 | |||||
|