Գլխավոր էջ » 2013 Հոկտեմբեր 27 » Մացցարին` թիմի խաղում դրական և բացասական կողմերի մասին
19:45 Մացցարին` թիմի խաղում դրական և բացասական կողմերի մասին |
Sky-ը հարցազրույց է ներկայացրել Վալտեր Մացցարիի հետ Վերոնայի նկատմամբ տարած հաղթանակից հետո: Մարզիչը ներկայացրել է թիմի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը խաղի ընթացքում: «Մենք փայլուն սկսեցինք խաղը` որսալով ռիթմը, դրանից հետո մենք սկսեցինք խաղալ հանդիսատեսի համար` փոխանակ ավելի մեծ ճնշում գործադրեինք մրցակցի նկատմամբ, դա սխալ է: Այդ ժամանակ մենք թույլ տվեցինք մի շարք չպարտադրված սխալներ և թույլ տվեցինք Վերոնային վերադառնալ խաղին: Ինտերը երիտասարդ թիմ է, որում խաղում են խաղացողներ, որոնք սովոր չեն պատասխանատվության այդպիսի մակարդակին»: «Երբ մենք կենտրոնացած էինք, լավ էինք խաղում, սակայն բավական էր որոշ չափով հանգստանալ, և Վերոնան սկսեց խնդիրներ ստեղծել և գոլ հեղինակեց: Եթե մենք ցանկանում ենք ձեռնոց նետել լավագույն թիմերին, մեզ անթույլատրելի է այդպես գործել: Ընդմիջումից հետո մենք նորից խաղացինք մեր խաղը և գոլ խփեցինք, սակայն հետագայում կենտրոնացման մակարդակը նորից ընկավ»: «Կովաչիչը խաղում էր իր համար նոր դիրքում, բայց լավ էր խաղում այն պահերին, երբ մենք առավելություն ունեինք խաղադաշտում: Նա երիտասարդ է, և դեռ կան կողմեր, որոնց վրա նա պետք է ուշադրություն դարձնի: Նա, ինչպես և ամբողջ թիմը, ժամանակ առ ժամանակ չափից շատ գոհ էր իրենից: Այսպիսի մակարդակում հարկավոր չէ այդպես խաղալ, քանի դեռ դուք ամբողջությամբ չեք գերազանցել մրցակցին»: «Պալասիոն հանդիսանում է ճանաչված աստղ, մյուսները երիտասարդ են: Դուք ունեք թոփ խաղացող և մյուսները: Իմ խնդիրն է օգնել նրանց դառնալ թոփ խաղացողներ: Ռոդրիգոն լավ անցկացրեց նախորդ մրցաշրջանը, այս տարի նա ավելի լավ է խաղում»: «Բելֆոդիլի հեռացո՞ւմը` Չեմ կարծում, որ այս դեպքում պետք է խոսել նրա ոչ հասուն լինելու մասին: Անկախ դրանից, պետք է մշտապես իմանալ` երբ պաշտպանել քեզ, իսկ երբ անտեսել դրվագը: Կարծում եմ, որ դա ամեն դեպքում կարմիր քարտ չէր: Խաղն արդեն ավարտվել էր, և խաղացողներն իրավունք ունեին թույլ տալ իրենց նման մի բան»: «Ես երջանիկ էի` հետևելով երկու եզրային խաղացողներին: Նրանք և հիանալի պաշտպանվում էին, և հիանալի հարձակվում: Եթե մինչև վերջ լինեմ անկեղծ, ես տեսա Ջոնատանին մինչմրցաշրջանային խաղերում, սակայն չէի սպասում, որ նա նույն կերպ կխաղա նաև այժմ: Դա կարող է շարունակվել դեռ երկար»: «Պալասիոյի փոփոխությո՞ւնը` Այո, ես մտքումս էի պահում Ատալանտայի դեմ երեքշաբթի օրվա խաղը: Եթե ես չեմ կարող այդպիսի փոփոխություն կատարեմ 4-1 հաշվի դեպքում, էլ ե՞րբ պետք է անեմ դա: Կամբիասոյի փոփոխությունը ևս կապված է երեքշաբթի օրվա խաղի և դեղին քարտի հետ»: Աղբյուր` Sky
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |