Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 7 » Մացցարրին` տրանսֆերների, երիտասարդների, Կովաչիչի և Կասսանոյի մասին
16:20
Մացցարրին` տրանսֆերների, երիտասարդների, Կովաչիչի և Կասսանոյի մասին

Ներկայացնում ենք Վալտեր Մացցարրիի` երեկ կայացած մամլո աուլիսից ևս մեկ հատված, որտեղ Ինտերի գլխավոր մարզիչը պատասխանում է հավաքված լրագրողների բազմաթիվ հարցերին, մասնավորապես տրանսֆերների, երիտասարդների ու նոր մրցաշրջանի մասին:

Դուք ասացիք, որ ցանկանում եք գնահատել խաղացողներին և տեսնել, թե ինչպես են նրանք արձագանքում մարզումների ծավալին ամառային մարզական ճամբարի առաջին 2 շաբաթվա ընթացքում, այնուհետև անհրաժեշտության դեպքում ակումբից խնդրել ամրապնդում: Դուք ռիսկի չե՞ք դիմում` չունենալով վերջնական կազմը մինչև վերջ.

''Ես սկսեմ նախ բացատրել դա, քանի որ դուք միշտ ինձ կտաք այդ հարցերը և ես ստիպված կլինեմ ամեն անգամ ասել դա ձեզ: Ինչ վերաբերվում է տրանսֆերային գործարքներին, ես հավատում և վստահում եմ այդ գործը կատարողներին: Ես արդեն հայտնել եմ իմ տեսակետը Բրանկային, Աուսիլյոյին և նախագահին: Նրանք հստակ գիտեն, թե ինչ է ասվել: Վերադառնալով մարդկանց կատարած աշխատանքներին` դա մարզչի գործը չէ խոսել տրանսֆերներից: Եթե դուք ճանաչում եք ինձ, ապա գիտեք, որ Նապոլիում նույնպես այդպես էր: Ես բացատրում եմ, թե ինչ եմ մտածում, այնուհետև դա ակումբից է խաղված` որոշումներ կայացնել տրանսֆերների վերաբերյալ: Ինչ վերաբերում է թիմին, ճիշտ է, որ ես ցանկանում եմ 22 խաղացողների նախամրցաշրջանային պատրաստությունների ժամանակ, երկուսը յուրաքանչյուր դիրքի համար, գումարած չորս կամ հինգ երիտասարդներ, ովքեր մարզումների ընթացքում կարող են փոխարինել հոգնած կամ վնասվածք ստացած խաղացողներին: Ես դեռ չեմ աշխատել այս թիմի հետ, բայց ես համոզված եմ, որ բոլոր այն խաղացողները, ովքեր մեզ հետ կլինեն նախապատրաստական ճամբարում, կմնան Ինտերում: Նրանք բավական կլինեն, որպիսի ի վիճակի լինենք աշխատել մեր պլանավորածով և ճիշտ ոտքով սկսել մրցաշրջանը'':

Դուք խոսե՞լ եք նախագահի հետ հնարավոր ներդրողների մասին.

''Ես կկրկնեմ, թե ինչ է ասել նախագահը. եթե դա լավ կլինի Ինտերի համար, որպես ակումբ, ապա ամեն գնով: Ահա թե ինչ է նա ասել: Մենք բոլորս էլ հետաքրքրված ենք թե ինչ է կատարվում և արդյոք դա դրական է ակումբի ապագայի համար: Ես այլևս ոչինչ ավելացնելու կարիք չունեմ'':

Ինչպիսի՞ ծրագրեր ունեք երիտասարդների համար, ովքեր իրենց առաջին խաղերն անցկացրեցին առաջին թիմում և ովքեր վարձավճարներից պետք է վերադառնան.

''Ես շատ ուշադիր կհետևեմ նրանց: Երիտասարդական ակադեմիան պետք է լինի թիմի ապագան, քանի որ մենք գտնվում ենք Ֆինանսական Ֆեյր Փլեյի ժամանակաշրջանում, և նաև թիմի հիմնական ռեսուրսը: Ես արդեն մի քանի նախնական պատկերացումներ ունեմ, որոնք քննարկել եմ Պիերո Աուլիյոյի հետ: Կարծում եմ, որ Պրիմավերան և մյուս երիտասարդկան թիմերը կփորձեն խաղալ նույն մարտավարությամբ, ինչ առաջին թիմը, որպիսի նրանց համար ավելի հեշտ լինի բարձրանալ: Ես շատ մանրակրկիտ կուսումնասիրեմ նրանց, բայց մենք բոլորս էլ գիտենք, որ Հռոմը մեկ օրում չէ կառուցվել: ժամանակի ընթացքում ես կփորձեմ արագացնել ամեն ինչ, ինչ կարող է օգտակար լինել Ինտերի ապագայի համար'':

Կարո՞ղ եք բացատրել, թե ինչո՞ւ եք ցանկացել երկարաձգել Պինզոլոյում անցկացվելիք մարզական ճամբարը.

''Ամեն ինչ գալիս է աշխատանքային էթիկայից, որի մասին ես արդեն խոսեցի: Երկու շաբաթվա մարզում, օրական երկու անգամ:Պոնդրելլին և ես սովոր ենք որոշակի ձևով աշխատել, այն կատարելագործել ենք տարիների ընթացքում, և այն մեզ հաջողություն է բերում, այնպես որ մենք չենք պատրասվում փոխել այն: Ակումբն արդեն մի քանի ընկերական խաղեր ունի նախատեսված, մենք արդեն մի քանի բան ենք փոխել, քանի որ մենք պետք է մեծ ինտենսիվությամբ աշխատենք, համենայն դեպս 14-15 օր, այնպես որ խաղացողները կկարողանան վերականգնել իրենց դիմացկունությունը: Մենք որոշակի ձևով ենք ցանկանում սկսել մրցաշրջանը, այնուհետեև ֆիտնես ծրագիրը կշարուանակվի ըստ պլանավորածի'':

Մատեո Կովաչիչն իսկապես շատ լավ հանդես եկավ Ինտերում առաջին 6 ամիսների ընթացքում: Ի՞նչ եք ակնկալում նրանից.

''Ես նախընտրում եմ շատ չխոսել, քանի դեռ անձամբ չեմ մարզել խաղացողին: Նա, միանշանակ, խոստումնալից երիտասարդ է: Ես չեմ ճանաչում նրան, բայց ես խաղացել եմ նրա դեմ, այնպես որ կարող եմ վստահ ասել, որ նա մեծ ապագա ունեցող ֆուտբոլիստ է: Նա տաղանդավոր է, բայց և երիտասարդ: Ես կարող եմ ասել ավելին, երբ գոնե մեկ ամիս կամ ավելին անցկացնեմ նրա հետ'':

Դուք առաջ մարզել եք Անտոնիո Կասսանոյին: Ինչպիսի՞ խաղացող եք հիմա ակնկալում գտնել.

''Ես հիանալի հարաբերություններ ունեմ բոլոր խաղացողների հետ, որոնց մարզել եմ: Դուք տեսաք, թե ինչ եղավ անցած տարի, երբ մենք խաղացինք Ինտերի դեմ և պարտվեցինք: Կասսանոն եկավ մեզ մոտ, որ ողջունի ինձ: Կարծում եմ, դա ամեն ինչ ասում է'':

Inter.it
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 864 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 tiko11   (07.06.2013 17:22) [Материал]
vstaha xosum tex texel ka voncor chora xosum ))))) vobshem gidi incha asum u mi ban erku anagam chi uzum krkni)=))

1 Adriano   (07.06.2013 17:12) [Материал]
de porcaru marzich@ urisha eli

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz