Գլխավոր էջ » 2013 Փետրվար 3 » Մաուրո Իկարդին ցանկանում է տեղափոխվել միայն Ինտեր
16:10 Մաուրո Իկարդին ցանկանում է տեղափոխվել միայն Ինտեր |
Իտալական բոլոր լրատվամիջոցների կարծիքով այս տարվա ամառային տրանսֆերային պատուհանի ամենաթեժ թեման կլինի Սամպդորիայի երիտասարդ հարձակվող Մաուրո Իկարդին: Նրան իրենց թիմում ցանկանում են տեսնել գրեթե բոլոր Իտալական թիմերը, այդ թվում նաև Ինտերը, Յուվեն և Նապոլին: Այս տրանսֆերային պատուհանի վերջին օրերին Յուվեն և Նապոլին փորձ արեցին ձեռք բերել Բարսելոնայի նախկին խաղացողին, սակայն ֆուտբոլիստը և ակումբը մերժել են այդ առաջարկները: Ֆուտբոլիստի խոսքերվ, նա ցանկանում է մնալ Իտալիայում և խաղալ միայն Ինտերում: Ներաձուրրին նրան տեսնում է, որպես Դիեգո Միլիտոյին փոխարինող, վերջինս այս մրցաշրջանի ավարտին, հնարավոր է, որ կվերադառնա հայրենիք: Սպորտային վերլուծաբան և փորձագետ Ալֆրեդ Պեդուլյան նույնպես հաստատել է այս փաստը. ''Յուվեն և Նապոլին կրկին կփորձեն ձեռք բերել երիտասարդ տաղանդին, բայց խնդիրն այն է, որ Իկարդին նախընտրում է տեղափոխվել միլանյան Ինտեր, այդ պատճառով, նրա ներկայացուցիչները մերժել են բոլոր առաջարկները, որոնք եղել են այլ իտալական ակումբներից, դրանք հատկապես շատ էին տրնասֆերային պատուհանի վերջին օրը: Իկարդիի գինն այս պահին 10 միլլիոն է կազմում, և փորձագետների մեծամասնության կարծիքով այն անընդհատ կաճի'': fedenerazzurra.com |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 6 | |
|