Մաուրո Իկարդին այժմ արդեն պաշտոնապես Ինտերի խաղացող է: Այս մասին հայտնում է Ինտերի պաշտոնական կայքը:
20-ամյա արգենտինացի հարձակվողը վերջնականապես ավարտեց բոլոր փաստաթղթային հարցերը Սամպդորիայի հետ: Ինտերը ձեռք է բերել Իկարդիին համատեղ սեփականությամբ, նրա պաշտոնական շնորհանդեսը մյուս նորեկների հետ տեղի կունենա Ներաձուրրիի Պինցոլոյի մարզական ճամբարում: