Մարկո Լիվայան այժմ ամբողջությամբ Ինտերի խաղացող է, այդ մասին հայտնում է Ջիանլուկա Դի Մարցոն` իր պաշտոնական կայքում.
"Տրանսֆերայաին տեղափոխություններ Ինտերի և Չեզենայի միջև: Չեզենայի համար Լուկա Կալդիրոլան է, ով վարձավճարով Բրեշիայում էր խաղում անցած մրցաշրջանում, և որի նկատմամբ իրավունքները պատկանում են Ներաձուրրիին և Բյանկոներիին:
Իսկ խորվաթ հարձակվող Մարկո Լիվայան այժմ ամբողջությամբ Ինտերի խաղացող է դարձել: Լիվայան Ստրամաչչիոնիի սաներից է, որին մարզել է Պրիմավերայում և առաջին թիմում",- գրել է Դի Մարցոն: