Երեկ երեկոյան Մասսիմո Մորատտին հեռախոսային հարցազրույց է տվել Մալթայի Ինտերի Ակումբի ՛՛Solo Inter'' ռոդիոհաղորդմանը: Նախագահ, սա լավագույն մրցաշրջանը չէր, այնպես չէ՞.
՛՛Սա անցումային մրցաշրջան էր: Նախ լավ մեկնարկ չտրվեց մարզիչի կողմից, ինչի պատճառով ամբողջ մրցաշրջանի ընթացքում մենք փորձում էինք հասնել ինչ որ թիմի: Մենք մի քանի մեթոդներ փորձեցինք, որպիսի ուղղենք այն, ինչ արդեն սխալ էր ընթանում, բայց շատ բան հնարավոր չէր փոխել՛՛:
Ինտերին պետք է մի քանի կարգավորումներ փոխել, թե՞ ամեն ինչ սկսել զրոյից.
՛՛Ինտերը պետք է շարունակի աշխատել, որպիսի կարողանա առավելագույնս օգտագործել խաղացողների բոլոր հնարավորությունները, առաջին հերթին այն խաղացողների, ովքեր մտնում են մարզչի պլանների մեջ և ովքեր բավականաչափ լավն են Ինտերում խաղալու համար՛՛:
Ձեր նախագահության օրոք նվաճած 16 տիտղոսներից, ո՞րն է Ձեզ համար ամենակարևորը.
՛՛Միանգամայն բնական կլիներ, եթե ասեմ որ Չեմպիոնների Լիգայի գավաթը, որը հպարտությամբ է լցնում, թե ակումբին , թե երկրպագուներին: Բայց ես պետք է նշեմ, որ ինձ առավել շատ դուր եկավ Սիենայում հաղթանակը, քանի որ այն հնարավոր դարձրեց այդ տարվա մյուս կարևոր մրցանակները: Բացի այդ, դա այն խաղն էր, որում մենք ամենաշատը պայքարեցինք և տանջվեցինք՛՛:
Ի՞նչու Ինտերի պաշտոնական ամսագիրն այլևս չի հրատարակվում.
՛՛Կարծում եմ, այս որոշումը ընդունվեց ավելի շատ կազմակերպչական խնդիրներից ելնելով.. Բայց ես կարծում եմ, որ Ինտեր ամենամսյա պատբերականաը լավ միջոց էր, որպիսի ակումբի անդամները կապ պահպանեին ակումբի հետ, և ես համաձայն եմ, որ սա լավագույն ընտրությունը չէր՛՛:
Ի՞նչու են Ինտերի Ակադեմիայից դուրս եկող երիտասարդ խաղացողները հաճախ ուղարկվում այլ ակումբներ խաղալու.
՛՛ Որովհետև նրանք հաճախ նախատեսված չեն Ինտերի առաջին թիմում խաղալու համար, այլ տարբեր մակարդակներում գտնվող թիմերի համար են... Որոշները պետք է գնան, որպիսի իրենց նկատեն: Վերցնենք, օրինակ Մատտիա Դեստրոյին, խաղալով Ջենովայում, այնուհետև Սիենայում, նա կարողացավ ցույց տալ իր տաղանդը, և եթե նա չխաղար այդ թիմերում, չէր լինի այն ֆուտբոլիստը, որ հիմա կա: Այս պահին Ինտերը բազմաթիվ տաղանդավոր խաղացողներ ունի ինչպես Պրիմավերայում/19տ/, այնպես էլ Բերրետիում /18տ/: Խաղացողներ, որոնք այսօր աշխատելով մեր մարզչի հետ, կարող են ավելի շատ տեղ զբաղեցնել առաջին թիմում՛՛:
Ինչպե՞ս Անդրեա Ստրամաչչիոնին գրավեց Ձեզ.
՛՛Այս որոշումը ես կայացրեցի, քանի որ կարծում եմ նա շատ խելացի տղա է և ինձ պետք էր թարմացնել որոշ բաներ, և իհարկե կայծ ավելացնել թիմի խաղում: Ահա թե ինչու ես կայացրեցի այս որոշումը, որը առաջին հայացքից խենթություն էր թվում, բայց իրականում շատ ոգեշնչող էր՛՛:
Արդյո՞ք ապագայում ակումբը կմնա Մորատտի ընտանիքի ձեռքերում.
՛՛Ես իհարկե հուսով եմ, որ այդպես կլինի [ժպտում է]: Չեմ կարծում, թե որևէ այլընտրանք կա.. կարևորն այն է, որ թիմը առաջ է շարժվում և կարող է մնալ հզոր ակումբ: Ես դեռ երկար ժամանակ ձեզ հետ կլինեմ...՛՛
Ի՞նչու է այնպիսի տպավորություն, որ Ինտերը միակ ակումբն է, որ հետևում է ֆինանսական fair play-ի կանոններին.
՛՛Որովհետև մյուս ակումբերի մոտ հավանաբար հաշիվների հետ ամեն ինչ կարքին է, եթե նրանք կարողանում են դա իրենց թույլ տալ, իսկ եթե նրանք չեն հետևում այդ կանոններին, ուրենմ նրանք այլ պատճառներ ունեն: Բայց պետք է նշեմ, որ բոլորը պետք է այսօր մտածեն այդ մասին, քանի որ ինչպես Միշել Պլատինին և համակարգն են նշել, նրանք շատ խիստ են վերաբերվելու այս հարցին: Նրանք կարող են բացառություններ անել, բայց մենք պետք է շատ զգույշ լինենք: Եվ ամեն դեպքում պետք է բոլոր ֆինանսական հաշիվները կարգին լինեն՛՛:
Եթե Յուվենտուսը կարող է երրորդ աստղը կրել իր մարզաշապիկի վրա, չենք կարող պահանջել, որ մեր մարզաշապիկի համար ստեղծվեն Մեծ հաղթանակների համար հատուկ նշան.
՛՛Լավ գաղափար է... Բայց եթե Յուվենտուսը սկսի երեք աստղ կրել, ապա մյուս բոլոր ակումբերը կսկսեն չափից դուրս օգտագործել իրենց երևակայությունը- ահա թե ինչ է անում Յուվեն: Ամեն մեկը ազատ կլինի անել այն, ինչ ցանկանում է...՛՛
Կարո՞ղ եք մեզ ասել, թե ինչպես են ընթանում Ուեսլի Սնեյդերի, Լուսիոյի և Դիեգո Ֆոռլանի գործերը.
՛՛Սնեյդերն այն խաղացողներից է, ով շատ կարևոր դեր է խաղում Ինտերի համար, դուք դա տեսնում եք, այնպես որ նրա հետ կապված ոչ մի խնդիր չկա: Լուսիոն հայտնեց մեզ, որ դեռ չի կողմնորոշվել, բայց մենք կտեսնենք, թե արդյոք նրա համար ավելի լավ է այլ ակումբ տեղափոխվել, թե ոչ: Ֆոռլա՞նը: Շատ խաղացողներ ուրախ կլինեն մնալ Ինտերում, բայց մենք պետք է որոշենք, թե արդոք դա լավ կլինի նրանց համար, թե ավելի նպատակահարմար է այլ ակումբում խաղալ: Պետք է մնան նրանք , ովքեր արժանի՞ են Ինտերում խաղալու: Այո դա այդպես է, դա վերաբերում է և խաղացողներին և ամբողջ ակումբին՛՛:
Դուք դեռևս զրուցու՞մ եք Ժոսե Մոուրինիոյի հետ.
՛՛Իհարկե, մենք մինչ այժմ շատ լավ ընկերներ ենք, և նա շատ է սիրում Ինտերը: Նման է արդյոք նա Էրրեյրայի՞ն: Նրանք տարբեր բնավորություններ ունեն, բայց նման են արդյունքի հասնելու իրենց ձգտումով, և հատկապես մեծ աշխատասիրությամբ, որով նրանք աշխատում են, նրանք խելք ունեն և ինտուիցիա՛՛:
Մեր ռադիոլսողներից մեկն ասում է, որ չգիտի, թե ինչպես Ձեզ շնորհակալություն հայտնի այն բոլոր ներդրումների համար, որ կատարել եք ակումբում մինչ այժմ.
՛՛Ես նրան կտամ իմ բանկային հաշվետվությունները...[ժպտում է]: Սա իհարկե կատակ էր, ասեք նրան, որ դա արվել է մեծ սիրով՛՛:
Նախագահ, կարո՞ղ եք մեզ այժմ ասել, թե ով կլինի Ինտերի մյուս տրանսֆերը.
՛՛Դեռ ոչ, քանի որ ես նույնպես դեռ լիովին չգիտեմ, քանի որ մենք խոսում էինք
ֆինանսական fair play-ի կանոնների մասին և դա ճիշտ է: Այս պահին աշխարհը որոշակի գաղափարով է շարժվում, իսկ ֆուտբոլը շարունակում է շարժվել էլ ավելի արագ: Թեև չեմ կարծում , որ մենք ճիշտ քայլեր ենք արել: Ցանկացած պարագայում, մենք կանենք ամեն ինչ, երկրպագուներին ուրախացնելու համար՛՛:
Ի՞նչ կարող եք ասել մեզ Լավեսսիի մասին.
՛՛Այս պահին կարծում եմ, որ սա այլ թեմա է: Եվ եթե դա տեղի ունենա, մենք պետք է լիենք շատ համբերատար և ուշադրություն դարձնենք ֆինանսական իրադրությանը՛՛:
inter.it
|
Դիտումներ: 996 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.1/21 |