Մատտիա Դեստրոն ավելի ու ավելի մոտ է դառնում Ինտերին: Հաջորդ շաբաթ կլինի որոշիչ հանդիպում Ջենովայի և Սիենայի միջև, որի արդյունքում Դեստրոն կտեղափոխվի Ռոսսոբլու կանխիկ գումարի դիմաց /մոտ 7 մլն/: Բյանկոներիի հետ պայմանավորվածության համարձայն, Էնրիկո Պրեցիոզին կպահի իր խոստումը և բանակցություններ կվարի Մասսիմո Մորատտիի հետ, չնայած Ռոմայի և Յուվենտուսի հետաքրքրությանը:
Ինտերը կարող է առաջարկել Յուրայ Կուկաի իր կեսը, Պրիմավերայի ավագ Անդրեա Ռոմանոյի իրավունքների կեսը և կանխիկ գումար: Չմոռանանք նաև, որ Սամուել Լանգոն ևս կխաղա Ջենովայում հաջորդ մրցաշրջանում /վարձավճարով, Ինտերի և Ջենովայի միջև համատեղ տնօրինման իրավունքը կպահպանվի/:
Մորատտին պատրաստ է Դետրոյին առաջարկել հինգ տարվա պայմանագիր, 1.2 մլն գումարած բոնսուսներ: Նա Միլան քաղաք կվերադառնա որպես ավելի հասուն խաղացող, Ա Սերիայում անցկացրած հիանալի մրցաշրջանով` 12 գոլ 30 խաղում:
fedenerazzurra.com
|
Դիտումներ: 837 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.8/23 |