Sport Mediaset-ը վերլուծել է Ֆիորենտինայի երիտասարդ աստղ Սիտվեն Ջովետիչի ապագան.
"Լավեսսիի ՊՍԺ տեղափոխվելը պետրաստվում է մենամարտ սկսել երկու ակումբերի միջև, մեկը որ շատ էր ցանկանում ձեռք բերել ֆուտբոլիստին /Ինտեր/ և մյուսը, որ արգենտինացուն վաճառեց ՊՍԺ-ին /Նապոլի/: Մորատտիի և Դե Լաուրենտիսի ակումբները, ըստ երևույթին, Ջովետիչին դիտարկում են որպես Լավեսսիի լավագույն այլընտրանք: Մոնտենոգրացին բազմիցս նշել է, որ մեծ բարձունքների է ցանկանում հասնել, և Ֆիորենտինան, լավ արաջարկի դեպքում կվաճառի խաղացողին: Ջովետիչը պայմանագիր ունի մինչև 2016 թվականը և վաստակում է 2մլն մեկ մրցաշրջանի ընթացքում: Նա, ով ցանկանում է ձեռք բերել խաղացողին, բնականաբար, պետք է համապատասխանի Դելլա Վալլեր ընտանիքի պայմաններին, որը ցանկանում է խաղը կառուցել Ջո-Ջոի շուրջը, բայց գիտակցում է, որ մեծ առաջարկի դեպքում /առնվազն 30 մլն/ դժվար կլինի պահել խաղացողին: Ներաձուրրին կորցնելով Լավեսսիին մտադիր է պայքարել Ջո-Ջոի համար, ով կարող է Միլիտոյի և Պալասիոյի և իհարկե, Սնեյդերի հետ կարող է շատ լավ հարձակման գիծ կազմել: Մորատտին, ինչպես ցույց տվեցին Լավեսսիի համար բանակցությունները, չի կարող վճարել 30 մլն կանխիկ, այդ իսկ պատճառով գործարքի մեջ կարող են մտցվել որոշ խաղացողներ: Առաջին անունը, որ նշվում է Վիվիանոն է, ով Ֆիորենտինայի ֆան է, և մեծ ուրախությամբ և առանց վարանելու կտեղափոխվի իր սիրած թիմը: Դարպասապահի նկատմամբ իրավունքները պատկանում են Ինտերին և Պալերմոյին, Ինտերը մտադիր է գնել նրա ամբողջական տրանսֆերը և վաճառել Ֆիորենտինային: Այլ խաղացողներից կարող են ընդգրկվել նաև Պալոմբոն և ֆարաոնին, սպորտային Տնօրեն Փրայդի երկու նախընտրելի խաղացողներ, չմոռանալով նաև Պացցինիի մասին: Ինտերը կհետևի Նապոլիին, որն արդեն Լավեսսիի գործարքից ունի 30 մլն: Դե Լաուրենտիսը ցանկանում է կառուցել երիտասարդ և մրցունակ թիմ, և այս մրցաշրջանում նա պատրաստ է մեծ գումարներ ծախսել Ջովետիչի համար, ով կարող է որակյալ և արկարաժամկետ ձեռքբերում լինել",- գրել է պարբերականը:
fedenerazzurra.com
|
Դիտումներ: 1036 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.1/27 |