Գլխավոր էջ » 2014 Մայիս 5 » Միլան-Ինտեր. Մացցարիի հետխաղյա հարցազրույցը
17:21 Միլան-Ինտեր. Մացցարիի հետխաղյա հարցազրույցը |
Ինտերի գլխավոր մարզիչ Վալտեր Մացցարրին մեկնաբանել է Ա Սերիայի 36-րդ տուրի Միլանի դեմ կրած 1-0 պարտությանը:
"Ինչպես բոլոր տեսան, մենք լավ չխաղացինք: Առաջին խաղակեսում մենք լավ խաղացինք, սակայն անհանգստանում և նյարդայնանում էինք խաղից առաջ: Ցավոք սրտի այս մրցաշրջան անկայուն ստացվեց: Միլանը ավելի վճռական էր գործում պայքարներում, առաջինն էր գնդակին հասնում և արդյունքում հաղթեց: Մենք ճնշման տակ էինք, այստեղ ավելացնելու ոչինչ չկա: Արդեն գիտեմ, ինչ պետք է ասեմ մարզմանը թիմին: Հարկավոր է մոռանալ այս պարտությունը և պատրաստվել Լացիոյի դեմ խաղին: Մենք պետք է բարձրանանք աղյուսակում ինչքան հնարավոր է, ամեն ինչ մեր ձեռքերում է և մենք պետք է ավելի լավ խաղ ցուցադրենք, քան այսօր":
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|