Գլխավոր էջ » 2012 Հունվար 16 » Միլանյան դերբիում հաղթեց Ինտերը (Վիդեո)
16:17 Միլանյան դերբիում հաղթեց Ինտերը (Վիդեո) | ![]() ![]() Բավական լարված պայքարում անցավ այդ հանդիպումը, որը, չնայած սակավագոլ ստացվեց, այնուամենայնիվ հաճելի լարվածության մեջ պահեց ֆուտբոլի բազմահազար սիրահարների: Առաջին խաղակեսում թիմերը միմյանց դարպասները գրավելու մի շարք հնարավորություններ ունեցան, սակայն մինչեւ ընդմիջում դարպասի գրավում չարձանագրվեց: Իսկ ահա հանդիպման ելքը վճռվեց 54-րդ րոպեին, երբ "Ինտերի" արգենտինացի հարձակվող Դիեգո Միլիտոն կարողացավ արդյունավետ օգտագործել իրենց ընձեռված հնարավորությունը: "Ինտերը" հաղթեց նվազագույն հաշվով, վաստակեց 32 միավոր եւ արդեն "Միլանին" զիջում է ընդամենը 5 միավորով: Միլան - Ինտեր՝ 0-1 Միլիտո 54' "Միլանի" պարտությունը ձեռնտու էր ոչ միայն "Ինտերին", այլ նաեւ Թուրինի "Յուվենթուսին", որն այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, եւ, իհարկե, "Ուդինեզեին", որն այժմ այնքան էլ ետ չի մնում առաջատարներից: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4 | |||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |