«Ինտերի» հարձակվող Դիեգո Միլիտոն Բիլբաոյի «Ատլետիկի» և Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչներին` Մարսելո Բիելսային և Ժոզե Մոուրինյոյին համեմատել է իրար հետ, տեղեկացնում է TribalFootball.com-ը:
Նշվում է, որ մրցաշրջանի ավարտից հետո Բիելսան կարող է փոխարնել միլանյան ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին:
«Բիելսան հիանալի մարզիչ է ինչպես Մոուրինյոն: Նրանք լավագույն մարզիչներն են, որոնց հետ երբևիցէ աշխատել եմ: Նրանք շատ նմանություններ ունեն; Օրինակ, երկուսը հոգ են տանում կոլեկտիվի մասին: Ես ընդհանրապես չեմ զարմանում Բիելսայի Իսպանիայում գրանցած ներկայիս հաջողություններից: Նա միշտ լավ արդյունքների է հասել, որտեղ որ աշխատել է: ԵՎ իրոք ուրախ եմ նրա համար, նա դրան արժանի է»,- Corriere dello Sport-ի հետ զրույցում ասել է Միլիտոն:
|
Դիտումներ: 965 |
Ավելացրեց: Hako
| - Վարկանիշ -: 5.0/16 |