Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 12 » Միլիտո ''Ցավում եմ պարտության համար''
05:04 Միլիտո ''Ցավում եմ պարտության համար'' |
Դիեգո Միլիտոյի հարցազրույցը Sky-ին Բերգամոյում կրած պարտությունից հետո. ''Սա դժվար խաղ էր մեզ` հարձակվողների համար, մենք գիտեինք, որ Ատալանտան լավ թիմ է, ես շատ եմ ցավում պարտության համար: Մենք շատ գոլային պահեր ստեղծեցինք, բայց առաջնությունը շատ երկար է, մենք լավ մրցաշրջան ենք անցկացնում: Շատ դժվար է մարսել պարտությունը, բայց վաղվանից մենք կմտածենք միայն Կալյարիի մասին'': Ինտերը մեկ շաբաթ ունի լավ պատրաստվելու համար. ''Խաղացողներից մի քանիսն ազգայն հավաքականներում կլինեն, բայց մենք մեկ շաբաթ ունենք աշխատելու և լավ նախապատրաստվելու համար, ինչը շատ կարևոր է: Այս պարտությունն, իհարկե, ոչ մի արդարացում չունի, մենք այժմ միայն առաջ ենք նայում'': Ի՞նչ ասաց Ստրամաչչիոնին խաղից հետո. ''Մենք մարզչին դեռ չենք տեսել, նա նույնպես լրագրողների հարցերին է պատասխանում: Վաղվանից մենք կխոսենք այսօրվա սխալների մասին'': fcinternews.it |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|