"Ինյտերի" հարձակվող Դիեգո Միլիտոն մեկնաբանել է դեպքը, որը տեղի ունեցավ Ա Սերիայի 28րդ տուրի սահմաններում, Ատալանտայի հետ խաղում: Այն ժամանակ, թերթերում հայտնվել էր տեղեկություն, ըստ որի Դիեգո Ֆորլանը հրաժարվել է դուրս գալ փոխարինման:
Հիշեցնենք, որ տվյալ խաղը ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի:
"Այդ ժամանակ ես գտնվում էի այնտեղ և ամեն ինչ լսեցի: Ֆորլանը ուղիղ ասաց,
որ այդ խաղի հատվածում զգում է, որ չի կարողանա հաղթահարել առաջադրանքը պաշտպանության եզրում: Նա անկեղծ գտնվեց: Ես գտնում եմ, որ դա ավելի լավ է, քան դուրս գալ խաղադաշտ և չկարողանալ կատարել քո առջև դրված առաջադրանքը և հուսախափ անել թիմին" - ասել է Միլիտոն իտալական թերթին տված հարցազրույցում: