Գլխավոր էջ » 2012 Փետրվար 4 » Միլիտո "Պետք է հաղթենք Ռոմային"
18:52 Միլիտո "Պետք է հաղթենք Ռոմային" |
Դիեգո Միլիտոն, ով "Պալերմոյի" հետ խաղում չորս գոլի հեղինակ դարձավ, ակտիվ նախապատրաստվում է "Ռոմա" - "Ինտեր" խաղին: Նա Inter Chanell-ի "A tu per tu" հաղորդման շրջանակներում խոսեց փետրվարի 1-ին "Ջուզեպպե Մեացցայում" տեղի ունեցածի մասին: " Դա այն էր, ինչ շատ դժվար է իրագործել, դա այն հատուկ խաղերից էր, որտեղ ամեն ինչ քեզ համար ամեն ինչ լավ է ընթանում:Դժբախտաբար այս դեպքում մենք չստացանք այն արդյունքը, որին սպասում էինք և դա մեծ հիասթափություն էր: Շատ նյարդայնացնող է, լինել այդքան հաջողակ և չորս գոլ խփել, բայց և այնուամենայնիվ չավարտել խաղը հաղթանակով: Սա ինձ հետ տեղի էր ունեցել միայն մեկ անգամ, Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչում, երբ չորս գոլ խփեցի "Ռեալ Մադրիդի" դարպասը:" Չորս գոլ, թե հինգ, հաշվի առնելով այն փաստը, որ նրա "լավ" գոլը չհաշվեցին. " Այո, կարող էր լինել հինգը, բայց ամեն դեպքում պետք է 4-ը լիներ..../ժպտում է/, քանի որ, անկեղծ ասած, իմ 3-րդ գոլի ժամանակ փոքր ինչ խաղից դուրս էի: Բայց ես այնքան հիասթափված եմ, որ մենք չհաղթեցինք, ես մեծ ուրախությամբ մեկ կամ երկու գոլ կտայի և դրա փոխարեն հաղթանակը կնախընտրեի": Այսպիսի պահերին, երբ իր համար ամեն ինչ լավ է ընթանում, շատ դժվար է չհիշել, որ մի քանի ամիս առաջ գնդակն ուղղակի չէր ցանկանում աշխատել իր օգտին: "Ես դա ասել եմ այն ժամանակ, երբ ես շանսեր էր կորցնում մի քանի մետրից, և հիմա կրկին կասեմ: Արխարհում ամեն մի հարձակվող ունենում է այնպիսի ժամանակահատված , երբ գոլերն ուղղակի չեն ստացվում: բայց անհրաժեշտ էպահպանել հանգստություն և շարունակել աշխատել: Ես այդպես էի անում և այժմ գնդակները գալիս են: Գոլեերի այն են, ինչի համար մենք ապրում ենք, և դա այն է ինչի մասին բոլորը խոսում են, բայց ես մրցաշրջանի սկզբում նույնպես լավ էի խաղում: Ես շատ լավ խաղեր եմ անցկացրել, բայց շատ հեշտ գոլեր չեմ կարողացել խփել: Իմ շարժումներն ու գործողությունները նույնն են, ոչինչ չի փոխվել, բայց գնդակները, որոնք առաջ ընթանում էին բարձր, շեղ կամ դարպասաձողին, այժմ դարպասն են մտնում: Ամեն դեպքում ես փորձում եմ խաղալ և անել ամեն հնարավոր բան թիմի համար": Միլիտոին հեշցրեցին նաև "Ռոմա" -"Ինտեր" խաղը. "Այո, մայիսի 5-ի խաղը ուղղակի ֆանտաստիկ էր:Ես գոլ խփեցի և դա 3 տրոֆեյներից մեկն էր: Հուսով եմ մենք կկարողանանք հաղթել նրանց այս անգամ, խաղալով հզոր խաղ, չեզոքացնելով նրանց որակները: Մեզ անհրաժեշտ է այս հաղթանակը": "Ռոման" և "Ինտերը", որոնք ուժերը կչափեն այս կիրակի` փետրվարի 5-ին, այս մրցաշրջանի ընթացքում շատ են փոխվել. "Բայց ես կարծում եմ, որ մենք ավելի շատ են փոփոխություններ կրել, քան նրանք: Համենայն դեպս, նրանք տարվա սկզբից նույն մարզիչն ունեն և նույն խաղային տակտիկան, իսկ մենք փոխել ենք և մարզչին և մեր խաղային ոճը": inter.it |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5 | |
|