Ինտերի հարձակվող` Դիեգո Միլիտոն Իտալիայի Ա Սերիայի 1-ին տուրից հետո Պեսկարայի դեմ, որում ներաձուրիները առավելության հասան խոշոր 0-3 հաշվով, խաղի ավարտից հետո փոքրիկ հարցազրույց է տվել:
"Սա ընդամենը առաջին խաղն է, բայց միշտ հեշտ է խաղալ խաղացողների հետ, ինչպիսիք են` Կասսանոն, Սնեյդերը և Գուարինը: Մենք որակով ենք կատարում մեր աշխատանքը: Շատ կարևոր է գոլեր խփելը, մենք պայքարում կլինենք մինչև վերջ:"
Այնուհետև Միլիտոյին հիշեցրել են, որ այս տարի ամենաշատը գոլերի հեղինակ են դարձել Լեոնել Մեսսին և Կրիստիանո Ռոնալդոն:
"Ես ուրախ եմ: Շատ կարևոր է հաղթանակներ տոնելը, իսկ խփած գնդակները օգնում են թիմին լավ մեկնարկել առաջնությունում:"
Հիշեցնենք, որ այս խաղում Միլտիոն դարձավ մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
shat chishta asum Militon es @ndamen@ 1In xaxn er u der shtapel petq chi lriv kamac kamac... hima myus xaxum Vaslui dem kisa-sastav piti hani STraman u hangstanan asnavnoyi txeq@ vor ROmai dem lurj xaxa linelu et xaxum haxtanak@ qarapatik motivacia kta txeqin