Միլիտոյի մասնակցությունը Պալերմոյի դեմ խաղին հարցականի տակ է
Վատագույն նորությունը Ինտերի համար: Ինչպես տեղեկացնում է FC Inter News-ը, երեկ Դիեգո Միլիտոն չի կարողացել մասնակցել թիմի մարզմանը և նրա մասնակցությունը` կիրակի օրվա Պալերմոյի դեմ խաղին հարցականի տակ է: Միլիտոն մկանային լարվածություն ունի և այսօր բուժզննում կանցնի, պարզելու համար, կարող է մասնակցել կրկանօրյա խաղին, թե ոչ: Կասսանոյի որակազրկման և Սնեյդերի իրավիճակի հետ կապված, Ինտերը չի կարող իրեն թույլ տալ կորցնել իր կենտրոնական հարձակվողին: