Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 21 » Միլիտոն ժամանակից շուտ կվերադառնա խաղադաշտ!
03:07
Միլիտոն ժամանակից շուտ կվերադառնա խաղադաշտ!

Դիեգո Միլիտոն վերականգնվում է ռեկորդային կարճ ժամանակահատվածում: Բոլոր նրանք, ովքեր նրա հետ վերապրել են փետրվարի 14-ը, անչափ կուրախանան այս նորությամբ: Դիեգո Ալբերտո Միլիտոն ժամանակից շուտ է վերադառնում և նոր մրցաշրջանը կսկսի թիմի հետ, համենայն դեպս օգոստոսի 25-ին, նա կլինի պահեստայինների նստարանին: Այս մասին հայտնում է Correre dello Sport պարբերականը: Այժմ առաջին նպատակը թիմի հետ Պինցոլոյում մարզվելն է, որից հետո ակտիվ մարզումներ կանցկացնի մարզադաշտում և մարզասրահում, առավել լավ մարզավիճակով մրցաշրջանը սկսելու համար: 

Ներաձուրրիի 22 համարի կամքի ուժը, աշխատասիրությունը և կրկին գոլեր հեղինակելու անհագ ցանկությունը նրան հնարավորնիս շուտ բերեցին ցանկալի արդյունքի: Այսօր նա Արգենտինայում է և ինտենսիվ ֆիզիոթերապիա է անցնում, Ինտերը նրա հետ ուղղարկել է անձնական մարզիչ: Միլիտոն իր խաղընկերներին կմիանա հուլիսի 8-ին, երբ ամբողջ թիմը բուժզննում կանցի ամառային մարզահավաքից առաջ:

fcinternews.it
Կատեգորիա: Վնասվածքներ | Դիտումներ: 872 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 Adriano   (21.06.2013 12:45) [Материал]
130 130 jan

2 Seyran   (21.06.2013 10:57) [Материал]
du im amenasirac hardzakvoxn es, shut veradarci yes yes yes ^_^ ^_^ v laugh laugh laugh

1 ashxen91   (21.06.2013 03:15) [Материал]
38 :38: 38

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz