Վերջին շրջանում լուրեր տարածվեցին, որոնց համաձայն Դիեգո Միլիտոն չի կարող խաղադաշտ դուրս գալ մինչ սուրբծննդյան տոները և նույնիսկ դրանից մի քանի օր անց: Այլ կերպ ասած, Միլիտոյին կպահանջվի շատ ավելի երկար ժամանակ մկանային վնասվածքից վերականգնվելու համար, քան ենթադրվում էր: Հարձակվողը վնասվածք էր ստացել հոկտեմբերի սկզբին: Իրականում Ինտերի բժիշկները երբեք հստակ ժամետ չեն նշել նրա վերադառնալու վերաբերյալ, քանի որ Միլիտոն դեռ պետք է անցնի թերապիա: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կարձագանքեն թերապիային մկանները: Ներաձձուրիի բժշկական անձնակազմը, որը սովոր է զգուշավոր աշխատանքին, ռիսկի չի գնա, սակայն դա չի նշանակում, որ Միլիտոն չի կարող վերադառնալ մինչ Սուրբ Ծնունդ: