Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 4 » Միխայիլովիչը կարող է գլխավորել Ինտերը
02:12
Միխայիլովիչը կարող է գլխավորել Ինտերը

Սամպդորիայի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայիլովիչը մրցաշրջանի ավարտից հետո կարող է զբաղեցնելԻնտերի մարզչի պաշտոնը, Վալտեր Մացցարիի հեռանալու դեպքում:

Միլանյան ակումբի ղեկավարները արդեն կապնվել են Միխայիլովիչի հետ, հայտնում է Sky Sport Italia:

Նույն պարբերականի համաձայն, 45-ամյա սերբը դեմ չէ մնալ Ջենովայում, սակայն Սամպդորիայի հետ բանակցություններ դեռ չեն եղել պայմանագիրը երկարաձգելու համար:

Միխայիլովիչի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2015թ.:

Հիշեցնենք, որ Միխայիլովիչը Ինտերում հանդես է եկել որպես ֆուտբոլիստ 2004թ.-2006թ., իսկ 2006թ. մինչ 2008թ. Ռոբերտո Մանչինիի օրոք տեղ էր զբաղեցրել մարզչական շտաբում:

Տեղեկություններ կան, որ Մացցարին կարող է հեռացվել պաշտոնից Եվրոպա Լիգա չհայտնվելու դեպքում:

 

Կատեգորիա: Տարբեր | Դիտումներ: 1108 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 ashxen91   (04.04.2014 13:12) [Материал]
djvar, Mazzarii texy bronyaya arac Interum by Tohir)))))

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz