Համաձայն Tuttosport պարբերականի տարածած տեղեկությունների, Մոնակոն հետաքրքրված է Ինտերի երիտասարդ դարպասապահ Ֆարնչեսկո Բարդիի ծառայություններով, ով վերջին մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Նովարայում: Ֆուտբոլիստի գործակալ Վիչենցո Ռիսպոլին օրեր առաջ ասել էր, որ մի քանի մեծ ակումբներ են հետևում երիտասարդին և ֆրանսիական ակումբը դրանցից մեկն է: Այս պահի դրությամբ, Ինտերը ցանկանում է պահել Բարդիին, սակայն Մոնակոն այն ակումբն է, որը կարող է մեծ առաջարկ անել: