Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ապագայում նա մտադիր է վերադառնալ "Ինտեր"' հավելելով, որ չի պատրաստվում լքել "Սանտյագո Բերնաբեուն" մինչև իր ընթացիկ պայմանագրի ավարտը:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը լքեց "ներաձուրիներին" 2010թ. ամռանը' Չեմպիոնների լիգան նվաճելուց հետո, սակայն մինչև հիմա ջերմ զգացողությունների են մնացել Ա սերիայի հանդեպ:
"Ես "Ինտերի" մեծ երկրպագուն եմ: Ակումբն իմ տունն է, և ես մի օր անպայման կվերադառնամ: Ե՞րբ: Այս պահին իմ ապագայի մասին հստակ ոչինչ ասել չեմ կարող: Ես դեռ երկու տարվա գործող պայմանագիր ունեմ "Ռեալի" հետ և երբեք չեմ ասել, որ պատրաստվում եմ հեռանալ:
Վերջին 10 տարում ոչ ոք այնքան շատ տիտղոսներ չի նվաճել, որքան ես: Միշտ հաղթել հնարավոր չէ, բայց երբ դու դա պարբերաբար ես անում, պատմություն ես ստեղծում:
Մարդիկ չեն հիշում, թե ինչ է կատարվել, նրանք միայն հիշում են, թե ով է հաղթել: Այնպես որ, եթե հաղթելու հնարավորություն ունես, պետք է օգտագործես այն",-Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
49-ամյա պորտուգալացին, ով ֆուտբոլի պատմության մեջ ամենահաջողակ մարզիչներից է, երազում է նորանոր մրցանակներ շահել:
"Ես երեք նպատակ ունեմ: Ուզում եմ լինել առաջին մարզիչը, ով երեք տարբեր թիմերի հետ նվաճել է Չեմպիոնների լիգան: Ինչպես նաև ցանկանում եմ հաղթել երեք առաջատար երկրների առաջնությունը' Անգլիա, Իտալիա և Իսպանիա:
Եվ առաջիկա տարիներին կցանկանայի լինել առաջինը, ով Պորտուգալիայի հավաքականի հետ ինչ-որ բան է նվաճել",-եզրափակել է Մոուրինյոն:
|
Դիտումներ: 1114 |
Ավելացրեց: Hako
| - Վարկանիշ -: 1.4/11 |