Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 22 » Մոուրինյո. Մասիմո Մորատին յուրահատուկ է
01:54
Մոուրինյո. Մասիմո Մորատին յուրահատուկ է

Ժոզե Մոուրինյոն` իմանալով, որ Ինտերի  վաճառքի վերաբերյալ Մորատիի և Տոհիրի գործարքը մոտ է ավարտին, օգտվել է առիթից և խոսել Մորատիի մասին.

«Մորատին յուրահատուկ է: Նա հանդիսանում է իր խաղացողների հայր և մարզչի ընկեր: Նրա համար ես միշտ կմնամ որպես ընկեր, ով հիացմունքով և մեծ հարգանքով կվերաբերվի նրան»:

Մոուրինյոն հիշել է իր առաջին հանդիպումը Մորատիի հետ 2008 թ.-ին Ինտերի հետ պայմանագիր կնքելուց առաջ.«Ինձանից պահանջվեց հինգ րոպե, որ հասկանամ, որ ֆուտբոլը և Ինտերը նրա կյանքն են: Նա երբեք չի ասել, որ Ինտերն իրենն է: Թիմը, նրա խոսքով, պատկանում է երկրպագուներին: Ինտերը միշտ կլինի Մորատիի հետ, Մորատին` Ինտերի: Երիտասարդների մեծամասնությունը Ինտեր ասելով հասկանում է Մորատի և հակառակը: Սա այն ընտանիքն է, որը սիրում է Ինտերին: Մորատին որոշեց վաճառել ակումբը, քանի որ կարծում է, որ դա օգուտ կբերի ակումբին և թիմին»:

Մոուրինյոն հիշել է նաև Չեմպիոնների լիգայում հաղթանակի մասին.«Ամենամեծ ուրախությունը, որ ստացել եմ ֆուտբոլից, Չեմպիոնների լիգայի գավաթի հանձնումն էր նրան: Այսպիսով, ես վստահ եմ` Մորատին չի զգում որևէ տիտղոսի պակաս: Նույնիսկ նրա համար, կարծում եմ, դա իր կյանքի լավագույն պահերից էր»:
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1041 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 tiko11   (22.09.2013 03:45) [Материал]
EKA TESA HAXTECI. Mourin senc karelia bnutagrel.. Morattin lav klner chcaxer ete Tohir piti biznes ani mer mot

2 Քաչալ   (22.09.2013 02:36) [Материал]
Mi caxi inter@ Morattiii,es chem patkeracnum inter aranc morattii ev hakarak@

1 ashxen91   (22.09.2013 02:08) [Материал]
4 4 4 4 eeeeeeeeeeee

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz