«Ինտերը» առաջնության վերջին 7 հանդիպումներն առանց հաղթանակի է ավարտել, ինչը վտանգի տակ է դնում Չեմպիոնների լիգային նրանց մասնակցությունը:
Սակայն «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին պնդում է, որ լիովին աջակցում է թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերիին և ուրիշ մասնագետի հետ կապ չի հաստատել:
«Մարզչի համար դժվար է ամեն օր թերթերում կարդալ, որ իր պաշտոնում շուտով նոր մարզիչ է նշանակվելու, երբ իրականում նման բան չկա:
Նա պրոֆեսիոնալ է, լավ է կատարում իր աշխատանքը: Այնպես որ ես լիովին աջակցում եմ նրան այս դժվար ժամանակահատվածում: Ես հասկականում եմ ֆուտբոլասերների դժգոհությունը: Որպես երկրպագու ես էլ նույնը կանեի»,-նշել է Մորատին Sky Sports-ի հետ զրույցում:
|
Դիտումներ: 920 |
Ավելացրեց: Hako
| - Վարկանիշ -: 5.0/11 |