Երեկ երեկոյան "Սարաս" գրասենյակի մոտ, նախագահ Մորատտին պատասխանել է լրագրողների մի քանի հարցերին.
Ձեր և Աուրելիո Դե Լաուրենտիսի միջև հեռախոսային զրույց է տեղի ունեցել Լավեսսիի համար, Դուք խոսե՞լ եք նրա հետ այսօր.
"Ոչ, ես չեմ խոսել նրա հետ, ոչ այսօր":
Այսօր Անդրեա Ստրամաչչիոնիին նկատել են Ինտերի շտաբի մոտ օրվա երկրորդ կեսին, նորություննե՞ր կան.
"Ես այնտեղ չեմ եղել, այնպես որ..."
Բայց դա պաշտոնապե՞ս է, որ նրա պայմանագիրը երկարաձգվել է.
"Այո, նրա պայմանագիրը ավելի վաղ էր երկարագձվել, այժմ այն 3 տարի է":
Ի՞նչ կարող եք ասել Լուկասի մասին. Մենք այսօր տեսանք նրա գործակալներին և երկրպագուները սկսել են անհանգստանալ.
"Կան բաներ, որ ուրիշ մարդիկ խոսում են, բայց այս տարի մենք պետք է շատ զգույշ լինենք, բառի բոլոր իմաստներով":
Երեկ Դանիել Դե Ռոսսին ասաց, որ այս սկանդալը ավելի վատն է, քան 2006-ի Կալչիապոլին.
"Դա կախված է նրանից, թե ինպես ես նայում այդ ամենին, դրանք երկուսն էլ տհաճ երևույթներ են: Սակայն այն մյուսը տեղի ունեցավ բարձրաստիճան պաշտոնյաների միջամտությամբ և, իմ կարծիքով, ավելի վատն էր":
Դուք լսե՞լ եք վարչապետ Մարիո Մոնտիի գաղափարի մասին` դադարեցնել ֆուտբոլը 2-3 տարով.
"Առանց մեկնաբանությունների":
"Ինչպե՞ս են ընթանում բանակցությունները նախագահ Դե Լաուրենտիսի հետ: Դուք կշարունակե՞ք El Pocho-ի համար պայքարել.
"Մենք ասել ենք, որ կապի մեջ կլինենք, բայց դեռևս չենք կապնվել, քանի որ երկուսս էլ զբաղված ենք":
inter.it
|