Մասսիմո Մորատտին ''Սարասի'' գրասենյակի մուտքի մոտ պատասխանել է հավաքված լրագորղների հարցերին.
Եվս մեկ գոլ Կասսանոյի կատարմամբ այս կիրակի.
''Նա լավ խաղաց, բայց նույնն արեցին նաև մյուս բոլոր խաղացողները, քանի որ մենք խելամիտ ֆուտբոլային խաղ խաղացինք: Մարզիչը լավ աշխատեց, մանրակրկիտ մոտեցում ցուցաբերեց, որի արդյունքում մենք պահում էինք գնդակը: Այն, ինչ մենք պետք է անենք, խաղը լավ ընթացավ'':
Երեկ Անդրեա Ստրամաչչիոնին զայրացավ, որ Ինտերի խաղային ոճը ոմանք անվանեցին ''գավառական'': Իսկ դուք ի՞նչ կասեք.
''Ով էլ որ այդպես մեկնաբանած լինի մեր խաղը, շատ սխալ տերմին է ընտրել, քանի որ մենք պաշտպանողական ֆուտբոլ չէինք խաղում: Ով որ ասել է դա միանշանակ սխալվել է, և դա ընդհամենը Ինտերի հասցեին բացասական արտահայտվելու և չարախոսելու ցանկությունն է, եթե անգամ դա այսպես չէ'':
Որքանո՞վ է կարևոր Անդրեա Ռանոկկիայի վերադարձը, ով Ժուան Ժեսուսի հետ ապագայի լավ պաշտպանական զույգ կարող է լինել.
''Այո, նրանք ապագայի զույգ են, աբյց մենք հիմա ներկայով ենք շարժվում և ուրիշ լավ խաղացողներ էլ ունենք: Նրանք ժամանակ և հնարավորություն ունեն աճելու և կատարելագործվելու համար, և եթե շարունակեն նույն խաղը ցուցադրել, ինչ կիրակի օրը, ապա իսկապես լավ կլինի'':
Ձեզ դո՞ւր է գալիս այս Ինտերը, որը փոքր ինչ ավելի կոմպակտ է, բայց, անշուշտ, ավելի կենադանի.
''Այո, մենք հաստատ ավելի կենդանի խաղ ենք խաղում: Մեզ մի քիչ տեմպ է պակասում, բայց Տորինոյի դեմ խաղում, կարծում եմ, որ գրագետ խաղ ցուցադրեցինք'':
Դուք մտահոգվա՞ծ եք Ուեսլի Սնեյդերի բուռն արձագանքով, երբ նրան փոխարինեցին.
''Ոչ, ընդհանրապես! Ես նույնիսկ կարծում եմ, որ դա շատ լավ է, դա նշանակում է, որ նա ցանկանում է խաղալ'':
Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ ապագայումայսպիսի դրսևորումները կարող են խաթարել մարզչի հետ նրա հարաբերութունները.
''Ոչ, ես այդպես չեմ կարծում: Մարզիչը գիտի, թե ինչ է անում, և խաղացողները նույնպես'':
inter.it
|
Դիտումներ: 928 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/9 |