Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 19 » Մորատտի."Ես արդեն անցել եմ այսպիսի իրավիճակի միջով"
14:24 Մորատտի."Ես արդեն անցել եմ այսպիսի իրավիճակի միջով" |
Մասսիմո Մորատտին մեղմ ասած զայրացած էր, և լրատվամիջոցների հետ Ինտերի ներկայացուցիչների կապը խզելը շատ բան է ասում: Սան-Սիրոյից դուրս գալիս ներաձձուրիների նախագահը երկու բառով կիսվեց լրագրողների հետ, ցույց տալով իր մեջ հավաքված զայրույթը իր ակումբից հերթական անգամ միավորներ գողանալու պատճառով: "Ես արդեն անցել եմ նմանատիպ իրավիճակների միջով, և չեմ ցանկանում, որ այդ ժամանակները վերադառնան: Ես ասե՞լ եմ, որ արդեն բավական է, և պետք է սրա դեմն առնել: Ես այդպիսի բան չէի կարող ասել, քանի որ ես նմանատիպ բաների ընդունակ չեմ: Արդեն երրորդ անըդմեջ հանդիպումն է, որում մենք գործ ենք ունենում մրցավարների կողմից անարդարության հետ, և դա մեզ խանգարում է հասնել ցանկալի արդյունքին: Ես չեմ կարող լռել: Ի՞նչն է այսօր ինձ զարմացրել: Ակնհայտ չնշանակված 11 մետրանոց հարվածը: Ի՞նչ է տեղի ունեցել Յուվեի դեմ հանդիպման ժամանակ, ի՞նչ է տեղի ունեցել Ատալանտայի դեմ հանդիպման ժամանակ: Ես խնդրում եմ ձեզ՝ նրանց, ովքեր հետևում են խաղի վիճակագրությանը, հանդիպման արդյունքին, դուք գիտեք, որ ես ճիշտ եմ, ուղղակի ես անկողմնակալ եմ, իսկ դուք՝ ոչ: Արդյո՞ք դա կազմակերպված արարք էր: Ի՞նչ եք խոսում. դա անուշադրության արդյունք էր: Եթե դա կազմակերպված լիներ, ապա շատ լուրջ հետևանքներ կունենար: Դա շատ լուրջ հարց է, սակայն ես հուսով եմ, որ ուղղակի անուշադրության արդյունք է'': Inter-fan.ru
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4 | |
|