Երեկ երեկոյան Saras-ի գրասենյակի մուտքի մոտ նախագահ Մասսիմո Մորատտին պատասխանել է լրագրոների մի քանի հարցերին:
Նախագահ Մորատտի, որևէ գաղափար առաջացե՞լ է ձեզ մոտ գիշերվա ընթացքում:Ի՞նչ կարող եք ասել:
"Մենք մտածում ենք և դիտարկում խնդիրները: Այժմ ես կկանչեմ նաև Ռանիերիին, քանի որ դեռ չեմ տեսնվել նրա հետ, մենք կտեսնենք, թե ինչ կարելի է անել":
Դուք դեռ կարո՞ղ եք դուրս գալ այս իրավիճակից Ռանիերիի հետ.
"Ես այդպես եմ կարծում: Այնուամենայնիվ, այժմ ես ցանկանում եմ լսել նրա տեսակետը և իհարկե նաև խաղացողներինը: Նախորդ օրը ես խոսել եմ նրանց հետ, և ինչպես ես զգացի, նրանք լավ վիճակում են հոգեբանական առումով, բայց շատ դեպքերում դա բավական չէ: Մենք բոլորս տեսանք խաղը...:
Կա՞ն արդյոք այլընտրանքներ, որ դուք կցանկանայիք, եթե որոշեք ինչ որ բան փոխել. "Սա խաղ չէ, այնպես որ , կտեսնենք թե ինչ կարող ենք անել":
Իսկ ավելի ուշ գրասենյակից դուրս գալիս, Մորատտին պատասխանել է դրսում սպասող լրագրողների ևս մի քանի հարցերի:
Նախագահ, դուք խոսեցի՞ք Կլաուդիո Ռանիերիի հետ.
"Դեռ ոչ, ես դեռ հնարավորություն չեմ ունեցել: Ես այսօր զբաղված էի այլ գործերով, Saras-ի խորհրդի նիստն էր այսօր և ես իրոք հնարավորություն չունեի: Ես դա կանեմ հիմա, կամ միգուցե ավելի ուշ":
Կարո՞ղ ենք գլուխներս բարձր ասել, որ Ռանիերին կլինի Ինտերի նստարանին Կատանիայի դեմ խաղին.
"Ես իսկապես կցանկանայի այդպես մտածել":
|
Դիտումներ: 1024 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 2.9/21 |