Գլխավոր էջ » 2012 Հունվար 10 » Մորատտի՝ «մենք ոչինչ կատակով չենք անում»
15:57 Մորատտի՝ «մենք ոչինչ կատակով չենք անում» |
Նախագահ Մասսիմո Մորատտին պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին, երբ երեկ երեկոյան դուրս էր գալիս «Saras» ֆիրմայի գրասենյակից: Սա շատ կարևոր շաբաթ է, որի վէրջաբանը կլինի "Միլանի" հետ դերբին, այդպես չէ՞: -Այո, իհարկե, սա շատ կարևոր շաբաթ է, մենք կենտրոնացած պետք է լինենք այս խաղին, ես երջանիկ էի տեսնել իմ թիմի խաղը այս շաբաթ, քանի որ դրանից հետո տղաների մոտ հիանալի տրամադրություն է տիրում: Տևեսի տրանսֆերի հարցով կարո՞ղ եք բացատրել երկրպագուներին, «Ինտերը» լրջորե՞ն է վերաբերվում նրա ստորագմանը: - Մենք ոչինչ կատակով չենք անում: Եթե մենք որոշակի քայլեր ենք ձեռնարկում, ուրեմն նրա համար, որ կարծում ենք, որ այդպես ակումբի համար ավելի լավ կլինի: Ինձ համար դա նորմալ է, մենք հետաքրքրվում ենք, գտնում ենք, ուսումնասիրում ենք թե չկա՞ն արդյոք ստորջրյա քարեր: Ապա Ճշտում ենք հնարավո՞ր է արդյոք գործարքը, կարո՞ղ ենք մենք ստորագրել խաղացողին, թե ոչ: Դուք լավատեսորե՞ն եք տրամադրված: -Սա չէ հարցը` լինել լավատես, թե ոչ, սա համբերության եւ սպասման հարցն է,թե ինչ պետք է տեղի ունենա». Այս գործարքից հետո "Ինտերի" համար տրանսֆերային պատուհանը կփակվի՞ : - Մնացել է երեք շաբաթ, դեռ բավականին ժամանակ կա: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 11 | |
|