Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 8 » Մորատտի ''Ուդինեզեի դեմ խաղը վատ պարտություն էր''
02:33
Մորատտի ''Ուդինեզեի դեմ խաղը վատ պարտություն էր''

Ինտերի նախագահ Մասսաիմո Մորատտին և տնօրեններ` Մարկո Բրանկան և Պիերո Աուսիլիոն այսօր հանդիպում են ունեցել և քննարկել են առաջիկա տրանսֆերներ: ''Սարասի'' գրանսենյակից դուրս գալիս Մորատտին պատասխանել է լրագրողների հարցերին.

Ի՞նչ կասեք Ուդինեզեից կրած պարտության մասին.

''Ամենևին էլ դրական էմոցիաներ չեն՝ հաշվի առնելով այն, որ մենք երեք գնդակ բաց թողեցինք, բայց պետք է խոստովանեմ, որ տղաները լավ էին խաղում, մինչ որոշակի պահը, և թվում էր, թե մենք անպայման միավորներով կվերադառնանք տուն, առանց ավելորդ ջանքերի: Սակայն, հանկարծակի, խաղը փոխվեց, բայց դա չպետք է տեղի ունենար, այնպես որ, երեկ վատ պարտություն էր'':

Այսօր Ինտերում բոլորը հավաքվել էին, որպիսի քննարկեն տրանսֆերային պատուհանը և ընդհանուր խաղը...

''Դուք այդպես եք արտահայտվում: Ես հանդիպել եմ մարդկանց, ում պետք է հանդիպեի 25 րոպեների ընթացքում, մենք քննարկում էինք երեկվա խաղը, այնուհետև քննարկում էինք ապագան, մոտ ապագան ավելի կոնկրետ, բայց ամենակարևորը` մեր խաղացողների վերականգնումը: Դժվար է գնահատել իրավիճակը, երբ դուք 10-12 բացակա խաղացող ունեք` վնասվածքների և որակազրկումների պատճառով'':

Դուք գո՞հ եք այն միավորների քանակով, որ վաստակել է Ինտերը մրցաշրջանի առաջին կեսին.

''Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում նրանում, որ մենք այս պահին ունենք նույնքան միավոր ինչ անցած տարի այս ժամանակ: Անցած մրցաշրջանում մարդիկ կասեին, որ մենք վատ ենք սկսել, բայց այնուհետև եկան կարևոր միավորները, այնպես որ, կարծում եմ, որ դա նորմալ է: Այն փաստը, որ մեր մրցակիցները ևս միավորներ են կորցնում, նշանակում է, որ մենք դեռևս պայքարի մեջ ենք, բայց մենք չպետք է շատ անհանգստանանք դրա համար, մենք պետք է մեր մասին մտածենք: Միգուցե ես չէի ակնկալում, որ մրցաշրջանի սկզբում կլինենք առաջատար դիրքերում, սակայն մեծ պոտենցիալ կա լավ խաղալու, խաղացողների հավատի հետ մեկտեղ: Մենք լավ թիմ ունենք, թեև, ինչպես նշեցի, շատ կարևոր է, որպիսի վերադառնան մեր վնասվածք ստացած խաղացողները, որոնց մենք որակել էինք որպես առանցքային խաղացողներ մրցաշրջանի սկզբում'':

Անդրեա Ստրամաչչիոնին ասել է, որ տրանսֆերային պատուհանի ժամանակ կլինեն տրանսֆերներ միայն մի քանի բան շտկելու համար, սակայն լուրջ ձեռքբերումներ չեն լինի: Ի՞նչ պետք է սպասենք տրնասֆերային պատուհանից.

''Դուք հենց նոր ինքներդ ասացիք: Ես կարող եմ հաստատել, որ դա այդպես կլինի, անունները, որոնք քննարկվում են, լավ խաղացողներ են, բայց այս տրանսֆերային պատուհանի ժամանակ, մյուս ակումբների պես, մենք չենք պատրաստվում շատ գումարներ ծախսել: Կարծում եմ, շատ կարևոր է ամեն ինչ կշռադատել, դժվար է, երբ մենք շատ վնասվածք ստացած խաղացողներ ունենք, և պետք է մտածենք նոր ձեռքբերումների մասին, չէ որ, արդյունքում հնարավոր է ձեռք բերենք խաղացող, որի դիրքի համար արդեն խաղացող ունեինք'':

Ակնկալո՞ւմ եք արդյոք, որ Ուեսլի Սնեյդերի հարցը կլուծվի.

''Դուք ինձ շատ հարցեր եք տալիս'':

Կարո՞ղ եք մեզ ասել, թե ո՞վ է ամենամոտը Ինտեր տեղափոխվելուն, այն անուններից, որ նշվում է վերջերս: Սկելո՞տտոն.

 ''Ես չգիտեմ'':

inter.it



Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 939 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5
5 tiko11   (08.01.2013 19:08) [Материал]
Livajayi pahov uzum en tan Marselin u vekalen Remiin hardzakvox.. bayc Marsel@ poxa uzum xaxcox chi uzum

4 Adriano   (08.01.2013 18:15) [Материал]
miqani partutyun u menq myus sezon noric lomki mej evropayi ligayi xaxernen enq neyelu Moratti xor@ mtaci

3 aram   (08.01.2013 11:52) [Материал]
ha orinak es verjers imaca vor uzum en cataniayi kisapashtpan FRANCESCO LODIin dzerq berelu hamar arajarkum en 2milion evro mekel 3hat jahel arendayov LIVAJAn,DUNCAN@,BENAZZIN vat chi ham lav xaxacox kvercnen hamel jahelner@ porc dzerq kberen

2 ashxen91   (08.01.2013 03:12) [Материал]
iranqel en tesnum vor xaxacoxa petq, erekva xaxn el lurj mtacelu texiqa tvel, bayc de chishta asum MMn mi koxmic, hima karoxa kentronakan pashtpan arnen, mek el mi shabatic Chivun sksi lav xaxal u klini animast caxs, Morattii hogin xorna, inqy chi asum transfer chenq ani, asuma shat chenq caxsi, karoxa pox chcaxsen u poxanakum anen mer xaxacoxneri het u lav transferner stacvi, spasenq tesnenq...

1 tiko11   (08.01.2013 03:05) [Материал]
bolors cankanum enq Interin tesnel misht Scudeton ahxtelis bayc hashvi arnelov nerkayin djvar chgnajam@ u timi kazm@ indz tvuma CL uxegir nvachel@ vat ardyunq chi lini chnayac es inqs dranov chem bavaravi u kcankanam vor Scudeton haxtenq... Hunvarin piti nor xaxacoxner arnen hashvi arnelov vorosh xaxacoxneri voch stabil u vat xax@ anunner chem uzena tal bayc pashtpanutyunum, kisapashtpanutyunum u hardzakman gcum mekakan xaxacoxa petq...

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz