Ինտերի նախագահ Մասսիմո Մորատտին մասնակցել է Rai Sport-ի ''5 րոպե ընդմիջում'' հաղորդմանը և պատասխանել լրագրողների մի շարք հարցերի: Նախագահ, այսքան շատ հաղթանակներից հետո, արդյո՞ք Ինտերում դեռ ցանկություն կա հաղթելու. ''Այդ ամենն արվում է երկրպագուների համար, մենք շատ զոհողությունների գնացինք, որպիսի հասնենք նրան, ինչին հասանք: Մենք միշտ պատրաստ ենք ամեն ինչ նորից սկսել, որպիսի հասնենք նույն հաջողություններին, հենց այդ ուղղությամբ էլ մենք աշխատում ենք, հարթելով մեր ճանապարհը'': Դուք միշտ ասում եք, որ ձեր նպատակը երիտասարդ Ինտերն է: Ի՞նչ կասեք Ինտերի Երիտասարդական ակադեմիայի մասին, որը շարունակում է տաղանդներ մեծացնել. ''Շատ կարևոր է ձեր առջև այդպիսի նպատակ դնելը` երիտասարդ թիմի կառուցումը, որը հիանալի արդյունքներ է տալիս և լավ խաղացողներ: Իրավիճակը թույլ է տալիս մեզ աշխատել այդ ուղղությամբ: Երիտասարդական ակադեմիան շատ կարևոր դերակատարում ունի ակումբի ապագայի հարցում, այս տաղանդավոր երիտասարդները ցույց են տալիս, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք աշխատում'': Վստահությունը Ստրամաչչիոնիի հանդեպ և համեմատությունը Մոուրինյոյի հետ... ''Ես նրանց համեմատեցի իրենց աշխատանքի նվիրվածության համար, իսկ դուք շեղվում եք այլ ասպեկտների, ես նրան չեմ համեմետում այն հաջողությունների հետ, որոնք նա դեռ չունի: Իսկ ապագայում շատ հնարավոր է, որ մենք նույն արդյունքները ստանանք... (ժպտում է): Ոմանք մտածում են գովազդի, հանրահայության մասին, բայց նա այդպիսին չէ, նա նվիրված է իր գործին, դա նրա մոտ ի ծնե է'': Կոնտեի գործի մասին. Ձեր կարծիքով, ֆուտբոլային արդարադատությունը կարիք ունի վերաձևակերպման. ''Ես չեմ ակտիվացնի տարաձայնությունները Կոնտեի գործի վերաբերյալ միայն այն պատճառով, որ ինչ որ մեկը կարծում է, թե ինքն է ճիշտ: Այնուամենայնիվ, ես ցանկանում եմ ամեն ինչ փոխել, կարծում եմ այսօր սպորտային արդարադատությունը շատ ձանրաբեռնված է: Իմ կարծիքով, շատ դժվար է դատել օրինախաղտությունը, ստիպված են լինում շատ լուրջ խնդիրների հետ գործ ունենալ'': Վերջին օրերին շատ է խոսվում Պեպ Գվարդիոլայի Միլանը գլխավորելու մասին, դուք մի անգամ ակնարկել եք, որ կցանկանայիք նրան տեսնել որպես Ինտերի մարզիչ.
''Բայց ես արդեն շատ լավ մարզիչ ունեմ ... (ժպտում է)'': Վերադառնալով երեխաներին, Inter Campus-ը կոչված է ֆուտբոլի միջոցով օգնել շատ կարիքավոր երեխաների ամբողջ աշխարհում: Այդ ծրագրի շնորհիվ Դուք նշանակվել եք ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպան: Արդյո՞ք ֆուտբոլը պետք է վերգտնի այն արժեքները, որոնք մի գուցե կորցրել է. ''Մենք խոսում ենք սոցիալական արժեքների մասին, բայց ես կարծում եմ, բայց կարծում եմ ճիշտ է մեծահարուստների միջավայրի համար: Պարզ է, որ դա շատ դյուրին միջոց է ուրախություն պատճառելու համար: Ֆուտբոլը պետք է վերադարձնի իր այդ արժեքները, բայց ոչ միայն այն բաների հաշվին, որոնք ակումբին շահույթ են բերում, այլև նաև հասրակությանն են օգնում, որպիսի չլինի սուտ, որպիսի ոչ ոք իրեն լավ չզգա` տեսնելով, որ ուրիշներն իրենց շատ վատ են զգում: Այո, կործում եմ, որ ֆուտբոլը պետք է որոշակի արժեքներ ձեռք բերի, ինչպես և ֆուտբոլային ակումբները: Նրանք չպետք է լինեն նույնանման, բայց և պետք չէ ցուցադրել սուտ արժեքներ և ձեզ զգալ կարծես դուք մյուսներից ավելի լավն եք'': Անդրադառնալով ֆուտբոլային արժեքներին, արդյո՞ք Ինտերը թույլ կտա Խավիեր Զանետտիին գնալ այնպես, ինչպես Յուվենտուսն արեց Դել Պիերոյի նկատմամբ.
''Ես Յուվեից չեմ, և չգիտեմ, թե ինչ պատճառներով նրանք այդպես հրաժեշտ տվեցին Դել Պիերոյին: Խավիերը հիանալի տղա է, ինչպես և, կարծում եմ, Դել Պիեչոն: Խավիերը պատրաստվում է պաշտոն զբախեցներ ակումբի ղեկավարությունում, այն պայմանով, որ նա մի օր վերջապես կդադարի ֆուտբոլ խաղալ... (ժպտում է): Ապագայում Ինտերում կլինի՞ ևս մեկ Մորատտի.
'' Հուսով եմ, որ դա կլինի որքան հնարավոր է շուտ (ժպտում է): Երիտասարդները միշտ լավն են, բայց դեռ չգիտեմ թե ինչպես կլինի: Ֆուտբոլի էվոլյուցիան, դա մեծ ակումբների էվոլյուցիան է:Ինտերում իմ առաջին օրվանից ես համոզված էի, որ Ինտերոը միշտ կապված կլինի բազմազգության հետ: Տեսնենք, թե ինչպես կընթանան գործերը'': Դո՞ւք իսկապես հավատում եք Սկուդետտոյին.
''Ես դրան հավատում եմ, քանի որ խաղացողները նույնպես հավատում են դրան'':
inter.it
|
Դիտումներ: 987 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/12 |