"Ինտերի" նախագահ Մասսիմո Մորատտին ցանկանում է իր ակումբի խաղացողների թվում տեսնել նաև "Նապոլիի" արգենտինացի հարցակվող Էզեկիել Լավեսսիին, ով վերջին հինգ խաղերում դարձել է վեց գոլի հողինակ:
"Կիևոի" հետ խաղից հետո` որտեղ 0-2 հաղթանակի շնորհիվ "Ինտերը" վերջ տվեց անհաջողությունների շարքին, լրագրողները հարցրեցին Մորատտիից, թե արդյոք նրա մոտ չկա ցանկություն Լավեսսի տրանսվերի շուրջ բանակցություններ սկսել "Նապոլիի" հետ: "Շատ մեծ հաճույքով..."- ժպտալով պատասխանել է Մորատտին, հաղորդում են իտալական ԶԼՄ-ները: