Ինտեր նախագահ` Մասսիմո Մորատտին այսօր բանակցություններ է վարել Ջենովայի ղեկավարների հետ Մատիա Դեստրոյի վերաբերյալ և հաստատել է բանակցությունները Մատիաս Սիլվեստրեի համար:
Մորատտին հանդիպել է "այծվայրուծների" նախագահ` Էնրիկո Պեցիոզիի հետ, ֆուտբոլիստի համատեղ իրավունքների քննարկումների համար, նաև քննարկել են տարբեր հարցեր:
"Պրեցիոզին ասու՞մ է, որ մենք չենք հետաքրքրվում Դստրոյով: Եթե նա այդպես ասում..." - ծիծաղում է: "Դեստրոն ուժեղ է և նա մեզ դուր է գալիս, ինչպես նաև այլ ֆուտբոլիստներ:"
Նշվել էր, որ Յուրա Կուցկան լիովին կպատկանի Ջենովային, իսկ հարձակվող Սամուել Լոնգոն դառնում է լիովին Ինտերի խաղացող:
Ինտերի նախագահը նաև հաստատել է, որ բանակցությունները Պալերմոյի արգենտինացի պաշտպան Սիլվեստրեյի հետ շարունակվում է, որի համար հետաքրքրվում է նաև Միալնը:
"Ես կարող եմ հաստատել, որ կլինի ևս մեկ հանդիպում, որպեսզի հասկանանք իրավիճակը Սիլվեստրեյի հետ":
Այնուամենայնիվ, "Յուվենտուսը" համաձայնվել է գնել Ջովինկոյի իրավունքները Պարմայից, այդ իսկ պատճառով ներաձուրիները հրաժարվել են այդ տրանսֆերից:
"Նա գնաց այնտեղ, որտեղ պետք է գնար" - ասել է Մորատին ուսերը թափ տալով: