Ինտերի նախագահ Մասսիմո Մորատտին իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում պատմել է ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին: Մորատտին հաստատել է հարձակվող Սեբաստյան Ջովինկոյի նկատմամբ և նշել, որ դեռևս չեն որոշել Մայկոնի ապագան:
"Ես չգիտեմ, կգնա Մայկոնը ՊՍԺ, թե ոչ: Առաջին հերթին, մենք դեռ չենք որոշել, արժիարդյոք վաճառել պաշտպանին, բայց ես տեսնում եմ, որ այնտեղ լավ թիմ են հավաքում", - ասել է Մորատտին:
"Ջովի՞նկոն: Դժվար է գտնել որևէ ակումբ, որին դուր չգա այս խաղացողը: Նաև հավանական նպատակներից մեկն է համարվում Լուկասը Սան-Պաուլուից, բայց այդպիսի նպատակներ մենք շատ ունենք: Իսկ ինչ վերաբերվում է Դեստրոյին, Մատտիան շատ լավ խաղացող է, բայց Ինտերում մենք ունենք Սամուել Լանգո, ով կատարելագործվում է ճիշտ ուղղությամբ: Եկեք պարզապես ասենք, որ եթե նա այժմ դեռևս մեր ադամանդը չէ, ապա շատ մոտ ապագայում կլինի այդպիսին": fedenerazzurra.com
|
Դիտումներ: 985 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 5.0/12 |