Tuttosport-ը համոզված է, որ Մացցարին հենց այն մարդն է, ով Ինտերին կարող է դուրս բերել ճգնաժամից: Մացցարին մի քանի օրվա մարզումներից հետո արդեն ցույց է տվել իր բնավորությունն ու լուրջ տրամադրվածությունը: Իսկ նրա էնտուզիազմը անտարբեր չի թողնում նաև Մասսիմո Մորատտիին: Ինտերի նախագահը, մի քանի օր առաջ տված հարցազրույցում, խոստացել է, որ Ինտերը դեռ ''թոփ խաղացող'' ձեռք կբերի այս տրանսֆերային պատուհանին: Ինչպես գրում է պարբերականը, Մորատտին հատուկ նվեր է նախապատրաստել Մացցարրիի համար: Անունը, որ կրկին հայտնվում է վերջին օրերին` Էսեկիել Լավեսսին է: Մացցարին շատ է ցանկանում կրկին աշխատել նրա հետ, իսկ արգենտինացին իր հերթին ՊՍԺ-ում նոր ձեռքբերումներից հետո, հնարավոր է, բավականաչափ խաղային ժամանակ չստանա ֆրանսիական թիմում: