Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 31 » Մորտեն Կնուդսենը հունվարի 2-ին կմիանա Ինտերին
17:18
Մորտեն Կնուդսենը հունվարի 2-ին կմիանա Ինտերին

Մեկ քայլ է մնում դեպի նրա երազանքը: Մորտեն Կնուդսենը (1995) Իտալիայում կլինի հունվարին, որտեղ կսկսի իր արկածները Ինտերի կազմում: Հիշեցնենք, որ Ինտերը նրան ձեռք է բերել սեպտեմբերին, սակայն նրա տեղափոխության համար ժամանակ էր հարկավոր: Ինտերը Կնուդսենի և Օլսենի հետ միասին ցանկանում է տեսնել դանիական ուժեղ զույգ, որը հետագայում կմիանա առաջին թիմին: Կնուդսենը պատասխանել է FcInterNews-ի լրագորղների հարցերին.

Եկեք խոսենք ձեր Իտալիա ժամանելու մասին, ե՞րբ եք ժամանում և ինչպե՞ս եք ձեզ զգում.

''Ես Միլանում կլինեմ հունվարի 2-ի կեսօրին: Ես զգում եմ, որ պատրաստ եմ այս նոր փորձությանը: Այլևս չեմ կարողանում սպասել, թե երբ եմ խաղալու Ինտերի կազմում'':

Ինտերը ձեզ ձեռք է բերել դեռ սեպտեմբերին. Ի՞նչ է դա ձեզ համար նշանակում.

''Ես բավականաչափ ժամանակ ունեցա նախապատրաստվելու համար, ես այլևս չեմ կարողանում սպասել, թե երբ եմ գալու և ցույց տալու, թե ինչի եմ ընդունակ'':

Դուք երբևէ եղե՞լ եք Իտալիայում: Դուք ծանո՞թ եք Պատրիկ Օլսենի հետ.

''Այս ընթացքում ես արդեն եղել եմ Միլանում և հասցրել եմ խոսել Պատրիկի հետ, կարծում եմ, նա շատ լավ տղա է'':

Նկարագրեք ձեր նոր երկրպագուներին, թե ինչպիսի խաղացող եք.

''Ես կենտրոնական կիսապաշտպան եմ, սիրում եմ աշխատել և ոչ մի դժվարության առաջ կանգ չեմ առնի'':

Որ խաղացողներն են, Ինտերի և ոչ միայն, որ ձեզ ոգեշնչում են.

''Այն դիրքում, որ ես խաղում եմ, խաղացողի իմ մոդելը Ստիվեն Ջերարդն է, իսկ Ինտերի խաղացողներից Ուեսլի Սնեյդերը'':

fcinternews.it

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 950 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 ashxen91   (31.12.2012 17:26) [Материал]
shat lavna inqy, Olseni het hastat lav zuyg kdarnan, hajoxutun qez Interum!!!! ^_^

1 aram   (31.12.2012 17:24) [Материал]
es MOORTEN CNUDSEN@ asum en shat taxandavora u lav dispetcherutyuna anum asun en vor lav texnika uni ga PRIMAVERAyum xaxa mi 2 taruc nayenq inch klni guce mi hat ASTX darna

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz