Սալլի Մունտարին, ով ձմռանը տեղափոխվել է "Ինտերի" ոխերիմ թշնամիների` ռոսսոներիների ճամբար, Corriere della Sera- ին տված հարցազրույցում թույլ է տվել իրեն թշնամանքով խոսել ներաձուրիների ղեկավարության մասին:
Սալլի, իՙնչ խնդիրներ կային "Ինտերում" Ես չգիտեմ: Ես քրտնաջան մարզվում էի, և անում այն ամենը ինչ, իմ ուժերի սահմանում, որպեսզի պատրաստ լինեի: Ես չգիտեմ թե ինչ կար նրանց մտքին (կապտասևերի ղեկավարության):
Ինչքանով էին դժվար մարզումները Ապպիանո Ջենտիլեում վերջին ամիսներին: Դու դեպրեսիայի մեջ էիր: Ես երբեք դեպրեսիայի մեջ չեմ ընկնում: Ամեն ինչ կախված էր նրանցից, չնայած նրան, որ ես անում էի ինչ կարող էի: Չի կարելի այդպես վարվել մարդկանց հետ, նրանք անում էին ինչ ուզում եին:
Ովքեՙր են նրանք: Ես խոսում եմ Մարկո Բրանկայի մասին: Խնդրում եմ անունը ճիշտ գրեք:
Իսկ ինՙչ է արել Բրանկան: Իմ կյանքում ես սովորել եմ հարգել և երեխաներին և ծերերին, իսկ Բրանկան, երբ մտնում էր հանդերձարան կարծես ուզում էր, որ ես "խոնհարվեի" նրա արջև, ինչպես Աստծո: Մի առիթով ես նրան ասեցի. ,,Ընկերս, այստեղ մենք բոլորս կախված ենք Մորատտիից: Նա է ինձ աշխհատավարձ վճարում,,: Ոչ ոք ակումբում նրան տանել չեր կարողանում:
Դու երբևե չես հարցրել ինքդ քեզ, թե ինչու է նա իրեն այդպես պահում: Ես չգիտեմ: Ես ավելի տղամարդ եմ քան նա, իմ խիղճը մաքուր է: Նա երկերեսանի է: Գիտեՙք ինչու նա Ճանապարից հեռացրեց Լելե Օրիալաին:
Ոչ: Օրիալին լավ մարդ է: Բրանկան հասկացավ, որ Լելեն կարող է ավելի օգտակար լինել ակումբին քան ինքը:
Բայց դա աբսուրդ է, որ ձեր հարաբերությունները Բրանկայի հետ այդքան դժվար էին, սակայն նշանակալից ոչինչ տեղի չեր ունենում: Նա ասում էր, որ ես վատ մարդ եմ, որ իմ պատճառով միայն անհաջողություններ են տեղի ունենում:Երեք տարի անց իմ համբերությունը սպառվեց, և ես ասեցի դրա մասին այն մարդուն, ով նրա հետ եր այդ ժամանակ: Ինՙչ էր նրա անունը:
Աուզիլիո: Ահա: Ես նրան ասեցի, որպեսզի փոխանցի Բրանկաին, որ իմ համբերությունը սպառվել է, և նա այլևս չպիտի թույլ տա իրեն այդպես վարվել ինձ հետ:
Ինչումն է Միլանի ղեկավարության տարբերությունը: Իսկական մարդիկ միանգամից են երևում: Բրանկան ինձ դուր չեկավ հենց առաջին հայացքից, իսկ նրանք (կապտասևերը) լավ մարդիկ են: Նրանց հետ ես ինձ զգում եմ ինքս ինձնով, կատակում եմ և ծիծաղում: Նրանք մարզումներին չեն գալիս Ջեյմս Բոնդի նման հագնված, ինչպես անում է ոմն մեկը...:
Սալլի, "Ինտերում" դու անցկացրել ես 70 հանդիպում և դարձել ես 7 գոլի հեղինակ, իսկ "Միլանում" 9 հանդիպում և 3 գոլ: ինչպես դա պատահեց: Երկու ոչ թե երեք:
Իսկ Յուվեյին խփած գոլը: Ես չեմ վիճի պատճառ դառնալ: Ցանկացաց մեկը կարող է սխալվել: Ինձ համար հեշտ և զվարճալի է խաղալ այս մարդկանց հետ: Այստեղ խմբավորումներ չկան, բոլորն աշխատում են միասին:
Իՙնչ իմաստով: Դու ուզում ես ասել, որ "Ինտերում" կան խմբավորումներ: Ես այլևս չեմ ուզում այդ մասին խոսել: "Ինտերում" ես հարգում եմ երեք հոգու. նախագահին, գլխավոր խոհարարին և ակումբի մենեջերին, ինչպես նաև իմ նախկին թիմակիցներին և բոլոր կապտասևերին:
Ինչպիսին էր Իբրան, համեմատած այն ժամանակաշրջանի, երբ նա "Ինտերում" էր: Նա փոխվեՙլ է: Այո, հիմա նա բեղեր ունի: Ոչ, ինչպիսին որ կար այնպիսին էլ մնացել է:
Եթե հանկարծ ձեզ հաջողվի նվաճել սկուդետտոն, դու քո հաջողությունը "կնվիրես" "Ինտերին", որը չեր հավատում քո ուժերին: Ոչ, քանի որ նրանք ինձ հնարավորություն տվեցին տեղափոխվել այստեղ և հաղթել: Ես կնվիրեմ հաղթանակս իմ ընտանիքին և իմ նախկին գործընկեր Մորոզինիին: Նա հիանալի անձնավորություն եր և շատ համեստ, եթե դու նրան ցավ եիր պատճառում մարզումների ժամանակ, նա չէր արձագանում, այլ ուղղակի թեքում էր երեսը: Այսօր ես գնալու եմ նրա թաղման արարողությանը: Շատ տխուր է, որբ կյանքն այսպես ընդհատվում է, սակայն ստիպված ենք ընդունել նրան այնպիսին, ինչպիսին որ կա:
|