Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 22 » Մրցավար Ջակոմելլիի բացատրությունը համոզիչ չէ
04:42 Մրցավար Ջակոմելլիի բացատրությունը համոզիչ չէ |
Ինտեր - Կալյարի հանդիպման գլխավոր մրցավար Պիերո Ջակոմելլին բացատրել է, թե ինչու չի արձանագրել կանոնների խախտում հանդիպման վերջին րոպեներին Ռանոկկիայի դեմ խախտման համար. ''Հանդիպման վերջին րոպեները շատ լարված էին, ես փորձում էի ուշադիր լինել ցանկացած դրվագում: Այդ դրվագում ես վազում էի Ռանոկկիայից առաջ, մեկ վայրկյանով ուշադրությունս շեղվեց, այնուհետև ես լսեցի երկրպագուների ձայները և գետնին ընկած Ռանոկկիային: Ինչպե՞ս պետք է սուլեի'', - ասել է Ջակոմելլին: Եթե դիտենք այս դրվագի տեսագրությունը, ապա հստակ կարելի է տեսնել, որ մրցավարը վազում էր Ռանոկկիայի հետևից և նրա տեսադաշտը միանգամայն բաց էր: Իտալական Il Giornale-ի լրագրող Կլաուդիո դե Կարլին գրում է, որ բացի այն, որ Ջակոմելլին սխալ է բացատրում իրավիճակը, հետաքրքիր է նաև, թե ինչո՞ւ նա չդիմեց մյուս մրցավարների օգնությանը, եթե բաց էր թողել դրվագը, քանի որ նա լիովին իրավունք ուներ խորհրդակցել մյուս մրցավարների հետ: Ոչ պաշտոնական տեղեկություններով, Ջակոմելլին կարող է որակազրկվել երկու խաղով, սակայն դա չի կարող վերադարձնել այն միավորները, որ կորցնում է Ինտերը: fcinternews.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | |||
|