Գլխավոր էջ » 2014 Հունվար 15 » Մրցավարական սխալները Ինտերի դեմ (վիդեո)
00:23 Մրցավարական սխալները Ինտերի դեմ (վիդեո) |
Հաղթելու համար անհրաժեշտ չէ փայլուն խաղ ցուցադրել: Ֆուտբոլը վերջի վերջո գեղարվեստական մարմնամարզություն չէ, որտեղ միավորներ վաստակում են վայելիչ և դժվար համարներով: Յուվենտուսը Կապելոյի գլխավորիությամբ հաղթնակների էր հասնում "չոր" հաշիվներով, այո նաև Մոուրինյոն չի փայլել գոլային առատությամբ: Այն ինչ մենք տեսնում ենք Ինտերի կատարմամբ վերջին կես մրցաշրջանի ընթացքում, չի կարող գոհացնել ոչ միավորների առումով, ոչ արդյունքների, այդ թվում նաև թիմը չի առաջնորդվում արդյունք ստեղծող տրամաբանությամբ: Անհնար է չանդրադառնալ այն փաստին, որ այս կես տարում սև-կապույտները զրվկում են միավորներից մրցավարների վիճարկելի սխալներից: Վերջին 46 հանդիպումներում Ներաձուրիներին բախտ է վիճարկվել ընդամենը երկու անգամ իրացնել 11 մետրանոց հարված, երկու ոչ որոշիչ խաղերում` անցած տարվա Լացիոյի և Ուդինեզեի դեմ խաղերում: Եթե այս երկու 11 մետրանոցները հաշվի չառնենք, ապա "իրական" 11 մետրանոցը վերջին անգամ Ինտերիստները իրացրել են 2012թ. նոյեմբերին Յուվենտուսի դեմ: Այդ ժամանկից Ինտերի օգտին չեն նշանակվել բազմաթիվ 11 մետրանոցներ: Անցած մրցաշրջանում 19 խաղերում Ինտերը պետք է վաստակեր 7 11 մետրանոց, սակայն բոլոր դեպքերում մրցավարների սուլիչները լռել են: Ներկայացնում ենք մրցավարների կայացրած որոշումները: 1. Կատանիա - Ինտեր (0:3), մրցավար Անտոնիա Դամատո, խախտում Պալասիոյի նկատմամբ 2. Ինտեր - Լիվորնո (2:0), մրցավար Սեբաստիան Պերուցո, խախտում Պալասիոյի նկատմամբ 3. Ինտեր - Պարմա (3:3), մրցավար Պաոլո Վալերի, խախտում Ալվարեսի նկատմամբ 4. Նապոլի - Ինտեր (4:2), մրցավար Պաոլո Տալյավենտո, խախտում Պալասիոյի նկատմամբ 5. Ինտեր - Միլան (1:0), մրցավար Պաոլո Մացցոլենի, խախտում Պալասիոյի նկատմամբ 6. Լացիո - Ինտեր (1:0), մրցավար Անտոնիո Դամատո, խախտում Պալասիոյի նկատմամբ 7. Ինտեր - Կիևո (1:1), մրցավար Դինո Տոմազզի, խախտում Բոտայի նկատմամբ Բոնուս. Վերջին տուրում Կիևոյի դեմ Ինտերը նաև զրկվեց խաղի կանոններում խփած գոլերից. |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5 | |
|