Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 9 » Մրցավարը որակազրկվել է Ինտերին վիրավորելու համար
17:33 Մրցավարը որակազրկվել է Ինտերին վիրավորելու համար |
Անհավանական նորություն այսօր հայտնվեց Gazzeta Dello Sport - ի էջերում: Լուկա Սարսանոն, մրցավարի օգնականը և Իտալիայում Միլանի մրցավարների Ասսոցիացիայի նախագահը մոտ մեկուկես տարի առաջ Facebook սոցիալական կայքի միջոցով հրապարակել է երեք հաղորդագրություն, որոնց մեջ վիրավորական բառեր է օգտագործել Ինտերի դեմ: Դրանցից մեկը ներառում էր հետևյալ բովանդակությունը. "Ձեր քմահաճույքի պատճառով իտալական ֆուտբոլը հայտնվեց անդունդում:" Դա ամենամեղմ արտահայտությունն էր: Մյուսները պարունակում են ոչ նորմատիվ բառապաշար, և չեն կարող բերվել որպես օրինակ: Հաղորդագրությունները գրված էին ուլտրաս ոճում և վիրավորական էին ամբողջ Ինտերի համար. և ակումբի, և ղեկավարության, և ներաձձուրիների երկրպագուների: 18 ամսվա հետաքննությունից հետո Ֆեդերկալչիոն հայտնեց իր որոշումը. որակազրկում 2 ամիս և 20 օրով պաշտոնին չհամապատասխանող արտահայտությունների համար: Պատիժը շատ մեղմ էր, և Սարսանոն հայտարարություն է արել, որում ներողություն է խնդրել, ասելով. " Սա անթույլատրելի սխալ էր: Ես մտադրություն չեմ ունեցել վիրավորել ինչ որ մեկին, կամ դիպչել ինչ-որ մեկի արժանապատվությանը:" Սակայն արդեն բավական ուշ էր զղջման համար. Յուվենտուսի երկրպագույի զայրույթը, որը փոքր ինչ չափազանցված էր, Սարսանոի համար արժեցավ ոչ միայն որակազրկում, այլև կեղտոտ հետք թողեց նրա հեղինակության վրա շատ երկար ժամանակով: Inter-fan.ru |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | |||
|