Ինտերի պաշտպան Յուտո Նագատոմոն Sky Sport Italia -ին տված հարցազրույցում խոսել է Ինտերի նորեկ Էռնանեսի և Ներաձուրրիի անփոխարինելի ավագի՝ Զանետտիի մասին:
''Ինձ դուր է գալիս Էռնանեսը որպես խաղացող, նա շատ ուժեղ է: Բայց ես նաև հավանում եմ նրան որպես մարդ, քանի որ նա շատ համեստ է: Նա իսկական պրոֆեսիոնալ է: Կարծում եմ՝ նա հիանալի է թիմի համար'':
''Իմ երազանքն է դառնալ Զանետտիի պես՝ ինչպես անձնավորություն, այնպես էլ մարդ: Նա շատ հզոր խաղացող է և միշտ մտածում է բոլորի մասին, որը ես նրա մեջ շատ եմ գնահատում'':