Գլխավոր էջ » 2012 Հունվար 25 » Նապոլին մտադիր է վարձակալել Անդրեա Ռանոկիային
11:25 Նապոլին մտադիր է վարձակալել Անդրեա Ռանոկիային |
Միլանի "Ինտերի" 23-ամյա պաշտպան Անդրեա Ռանոկիան, ով միլանյան ակումբի կազմում խաղային բավարար պրակտիկա չի ստանում, կարող է իր կարիերան շարունակել "Նապոլիի" կազմում:
Իտալական մամուլը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստին վարձակալելու առաջարկությամբ նեապոլիտանական ակումբի ղեկավարությունն արդեն դիմել է "Ինտերի" ղեկավարությանը: Գործարքը կարող է իրականացվել արդեն ընթացիկ շաբաթվա ընթացքում:
Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում Ռանոկիան "Ինտերի" կազմում անց է կացրել ընդամենը 10 խաղ:
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|