35 հանդիպում այս մրցաշրջանում` հիանալի, լավ կամ վատ ելույթներ, բայց ամեն դեպքում երիտասարդ բրազիլացու համար մրցաշրջանը շատ հաջող է դասավորվում: Եվ նրա պայմանագրի կետերի վերանայումն ու պայմանագրի երկարաձգումը բնական է: Ժուան Ժեսուսը Ինտերի հետ կլինի առնվազն մինչ 2017 թվականը: 21-ամյա պաշտպանի համար ակումբը նոր պայմանագիր է նախապատրաստել` բարելավված պայմաններով: Պայմանագրի ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով, իսկ ժուանի աշխատավարձը 650 հազար եվրոյից կդառնա 1 միլլիոն եվրո` միանգամայն համապատասխանելով ակումբի նոր ֆինանսական քաղաքականությանը: Ըստ Corriere dello Sport-ի բացակայում է միայն պաշտոնական հաստատումը, որը տեղի կունենա մրցաշրջանի ավարտին: