Այն ընթացքում, երբ բոլորը խոսում են գլխավորապես Սնեյդերի և նրա պայմանագրի մասին, տեղի է ունենում նաև այլ իրադարձություն, որը գրեթե պաշտոնական է` Յուտո Նագատոմոն պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը Ինտերի հետ:
Corriere dello Sport-ի տվյալներով ճապոնացի ֆուտբոլիստի գործակալը ժամանել է Միլան և արդեն ակումբի հետ քննարկում են Յուտոյի նոր պայմանագրի ուժի մեջ մտնելու ժամկետները: Բոլոր փաստաթղթային գործերի կարգավորումից հետո կլինի պաշտոնական նորությունը:
Նոր պայմանագրի մանրամասները դեռ չեն հաղորդվում, սակայն մի բան կարելի է հաստատ ասել, որ այսօրվա Ինտերում Նագատոմոն թիմի հիմնական կազմի կարևոր մասն է և մարզիչ Ստրամաչչիոնին բազմիցս արտահայտել է իր վստահությունը նրա նկատմամբ: