Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 4 » Օբի ''Շուտով կվերադառնամ ընդհանուր խումբ''
19:26
Օբի ''Շուտով կվերադառնամ ընդհանուր խումբ''

Բազմաթիվ ֆիզիկական խնդիրներից հետո, որոնց պատճառով նա ստիպված եղավ բաց թողնել գրեթե ամբողջ անցած մրցաշրջանը, Ինտերի նիգերացի կիսապաշտպան Ժոել Օբին պատրաստվում է վերադառնալ խումբ, և շարունակում է իր անհատական մարզումները Ապիանո Ջենտիլեում:

''Ամենից առաջ, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ամենակարող Աստծուն ինձ օգնելու համար վերականգնվել այն վնասվածքներից, որոնք երկար ժամանակ խանգարում են ինձ խաղալ Ինտերում և իմ երկրի համար: Շուտով կմիանամ իմ խաղընկերներին և հուլիսի 10-ից կսկսեմ ամբողջական մարզումները'', - այսօր FC Inter News-ին տված հարցազրույցում ասել է Օբին:

''Դա նշանակում է, որ այդ օրվանից սկսած ես ամբողջությամբ պատրաստ կլինեմ, ինչն ինձ շատ է երջանկացնում: Հեշտ չէ անցնել վնասվածքից վերականգնման այս պրոցեսը, ինչպիսին իմն էր, բայց յուրաքանչյուր պորֆեսիոնալ խաղացող գիտի, որ սա այն իրավիճակներից է, որի հետ հաճախ հնարավոր է բախվել: Այնուամենայնիվ, իմ խաղընկերների հետ կրկին մարզվելը ինձ իսկապես շատ երջանիկ է դարձնում'':

sempreinter.com

 
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 948 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 ashxen91   (04.07.2013 19:56) [Материал]
Obin inch tapov mecanuma laugh te enqan ush ush enq tenum dranica)) anhamber spasum enq qez, karevorn aranz shtapelu u aranc vnasvacqneri 106

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz