Ժոել Օբին մարզավիճակ է հավաքում: Ինչպես տեղեկացնում է Sky Sport 24-ի լրագրող Անդրեա Պավենտին, այսօր նիգերացի խաղացողը միացել է Ինտերին և մարզվել է ընդհանուր խմբի հետ: Օբին հարյուր տոկոսով պատրաստ կլինի կիրակի օրվա Կատանիայի դեմ խաղին, որը մեծ դեր կարող է խաղալ Ինտերի կիսապաշտպանության համար:
Հիշեցնենք, որ Ժոել Օբին հրավիրվել էր Նիգերիայի ազգային հավաքական, որպիսի մասնակցեր Աֆրիկայի Գավաթի որակավորման փուլի խաղին: Նիգերիայի հավաքականը խոշոր հաշվով` 6 - 1 հաղթանակ տարավ Լիբերիայի նկատմամբ և ապահովեց իր տեղը 2013 Աֆրիկայի Գավաթի եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա հունվարի 19-ից մինչ փետրվարի 13-ը: Այդ ժամանակահատվածում Ինտերը կկորցնի Ժոել Օբիին, ով ամենայն հավանականությամբ կընդգրկվի իր ազգային հավաքականի կազմում:
fcinternews.it
|
Դիտումներ: 990 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/16 |